ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒ ԱՆՎ.
ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Նորություններ

106 նյութ թատրոնի արխիվից

Թարմերից դեպի հները։ Արխիվային նյութերի ամսաթվերը դեռ նշված չեն։

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Նոր բեմում կայացել է «WINE-HOUSE» ներկայացման առաջնախաղը

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Նոր բեմում կայացել է «WINE-HOUSE» ներկայացման առաջնախաղը՝ նվիրված աշխարհահռչակ երգչուհի Էմի Ուայնհաուսի կյանքին և ստեղծագործական ուղուն։

Կարդալ →

«Կոնտրաբաս»․ առաջնախաղ

ԿԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Նոր բեմում կայացավ «Կոնտրաբաս» ներկայացման ցուցադրությունը՝ ըստ Պատրիկ Զյուսկինդի ստեղծագործության։ Բեմադրությունը՝ Սուրեն Շահվերդյանի, ռեժիսոր՝ Ելենա Վարդանյան, գեղարվեստական մասի պատասխանատու՝ Մարիաննա Մխիթարյան, բեմանկարչությունը՝ Տիգրան Հարությունյանի, Զգեստները՝ Յուլյա Ֆինկ, Լուսային ձևավորումը՝ Հայկ Աղաբեկյանի։

Կարդալ →

«Համլետ. Collapse»․ առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմում

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ «Համլետ. Collapse» ներկայացման առաջնախաղը՝ ըստ Ու. Շեքսպիրի «Համլետ» ողբերգության։ Բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյան։

Կարդալ →

«Ծիծաղելի մարդու երազը»․ առաջնախաղ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կայացավ «Ծիծաղելի մարդու երազը» ներկայացման առաջնախաղը՝ ըստ Ֆ. Մ. Դոստոևսկու ստեղծագործության։ Բեմադրիչ՝ Իննա Հախնազարյան։ Զգեստների նկարիչ՝ Քնքուշ Մալխասյան։ Բեմանկարչությունը՝ Տիգրան Հարությունյանի։ Լուսային ձևավորումը՝ Հայկ Աղաբեկյանի։

Կարդալ →

«Անահիտ»․ առաջնախաղ՝ Ռուսական դրամատիկական թատրոնի բեմում

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կայացավ պլաստիկ դրամա «Անահիտ» ներկայացումը՝ ըստ Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի։ Նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյանը, բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյան։

Կարդալ →
ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Ռուսական թատրոնը Ամանորին կներկայացնի «Նոր Սանտա Կլաուսը» ներկայացումը

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի «Նոր Սանտա Կլաուսը» ներկայացումը։ Պիեսի հեղինակն ու բեմադրիչն է Սարգիս Շողունցը։

Կարդալ →

«Փսիխոզ 4։48․ Հոգու խոստովանություն»․ առաջնախաղ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Նոր բեմում կայացավ «Փսիխոզ 4.48․ Հոգու խոստովանություն» ներկայացման ցուցադրությունը՝ ըստ Սառա Քեյնի պիեսի։ Բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյան։ Բեմանկարչությունը՝ Արգիշտի Փիլոյանի։

Կարդալ →

«Յամա»․ Ռուսական թատրոնի նոր բեմադրությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ «Յամա» ներկայացման պրեմիերան՝ ըստ Ալեքսանդր Կուպրինի համանուն վիպակի։ Ներկայացման բեմադրիչն է Գոռ Մարգարյանը։

Կարդալ →

Փոքր բեմի խաղացանկը կհամալրի նոր ներկայացումով՝ «Շեքսպերիմենտ»

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը կհամալրի նոր ներկայացումով՝ «Շեքսպերիմենտ», ըստ Ու. Շեքսպիրի սոնետների։ Ներկայացման բեմադրիչը Էլմիրա Սոլոյանն է։ Բեմանկարչությունը՝ Արեգ Միրիջանյանի:

Կարդալ →
ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

«Հյուսիսային հանդիպումներ» 8-րդ միջազգային թատերական փառատոնին

Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի «Հյուսիսային հանդիպումներ» 8-րդ միջազգային թատերական փառատոնին, որը տեղի կունենա Նիժնևարտովսկում (Ռուսաստան)։

Կարդալ →

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը «Սկապենի արարքները» ներկայացմամբ կմասնակցի «Թատերական Լոռի» միջազգային փառատոնին

Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը #Հարաբերություններ (բեմադրիչ՝ Էլմիրա Սոլոյան) ներկայացմամբ կմասնակցի «Թատերական Լոռի» 31-րդ միջազգային թատերական փառատոնին։ Ներկայացումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, ժամը 18:00-ին, Ալավերդու մշակույթի տանը։

Կարդալ →
ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Ռուսական թատրոնը կմասնակցի Պետրոզավոդսկի «Թատերական աշուն» փառատոնին

Սեպտեմբերի 10-ից 19-ը Պետրոզավոդսկում կանցկացվի փառատոն՝ լայնածավալ թատերական ֆորում, որը կմիավորի ռուսալեզու թատրոններ աշխարհի տարբեր երկրներից։ 2019 թվականին Մոսկվայում մեկնարկած փառատոնն այժմ անցկացվում է Ռուսաստանի տարբեր քաղաքներում արդեն հինգ տարի։ 2024 թվականից ֆորումը հայտնի է որպես «Թատերական աշուն»։

Կարդալ →

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Վանաձորում

Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Վանաձորում։ Հանդիսատեսը առիթ կունենա դիտելու «Փող։ Կիրք։ Իշխանություն։» դրաման՝ ըստ Ի. Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի: Ներկայացումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին, ժամը 19։00-ին՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

Կարդալ →

«Անբան Հուռին»՝ ռուսական թատրոնի բեմում

Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա մանկական ներկայացման առաջնախաղ։ Փոքրիկ հանդիսատեսի դատին կհանձնվի «Անբան Հուռին»՝ ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի։ Ներկայացման բեմադրիչը և բեմականացման հեղինակը Սարգիս Շողունցն է։

Կարդալ →

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցեց Չեխովի անվան XVII Միջազգային թատերական փառատոնին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գործող Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցեց Ա․ Պ․ Չեխովի անվան հեղինակավոր XVII Միջազգային թատերական փառատոնին՝ ներկայացնելով «Փող։ Կիրք։ Իշխանություն։» բեմադրությունը՝ ըստ Իվան Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի։ Ներկայացման ռեժիսորն էր Սուրեն Շահվերդյանը։

Կարդալ →
ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Պլեներ՝ արվեստի համաշխարհային օրվա առթիվ

Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում Հայաստանի նկարիչների միության բացօթյա տարածքում կազմակերպվեց ստեղծագործական պլեներ։ Միջոցառմանը մասնակցում էին Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տաղանդավոր սաները, ովքեր կենդանի ստեղծագործում էին տեղում՝ փոխանցելով իրենց տեսլականն ու ոգեշնչումը։

Կարդալ →

«Փող։ Կիրք։ Իշխանություն։» ներկայացումը կմասնակցի Չեխովի անվան թատերական միջազգային հեղինակավոր փառատոնին

Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Չեխովի անվան թատերական միջազգային հեղինակավոր փառատոնին։ Հունիսի 9, 10, 11-ին Ա. Ս. Պուշկինի անվան թատրոնի բեմում Երևանի ռուսական դրամատիկական թատրոնը կցուցադրի «Փող։ Կիրք։ Իշխանություն։» դրաման ըստ Ի. Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի՝ Սուրեն Շահվերդյանի ռեժիսուրայով։ Ներկայացման առաջնախաղը կայացել է 2024թ-ի սեպտեմբերի 27-ին։

Կարդալ →
ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Ռուսական թատրոնում մեկնարկել է «Թատերական շաբաթ» նախագիծը

ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում մեկնարկել է «Թատերական շաբաթ» նախագիծը։

Կարդալ →

Ռուսական թատրոնը Ամանորին կցուցադրի «Մատնաչափիկ» ներկայացումը

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի Հանս Քրիստիան Անդերսենի «Մատնաչափիկը» հեքիաթի հիման վրա ստեղծված ներկայացումը։ Ներկայացման բեմադրիչը Նունե Կիրակոսյանն է: Ներկայացման բեմանկարիչը Տիգրան Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Յուլիա Ֆինկը:

Կարդալ →
ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Փոքր բեմի խաղացանկը համալրեց «Հարաբերություններ» դրաման

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը համալրեց «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչը Էլմիրա Սոլոյանն է։

Կարդալ →