Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

«Բալզամինովի ամուսնությունը» կցուցադրվի Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային փառատոնին

Ապրիլի 7-ից 16-ը «Բալթյան տուն» թատրոն-փառատոնը կանցկացնի ԱՊՀ երկրների «Հանդիպումներ Ռուսաստանում» 25-րդ հոբելյանական միջազգային թատերական փառատոնը։

2023 թվականին մշակութային ֆորումը նվիրված է Ա․Ն․ Օստրովսկու 200-ամյակին։ Ծրագրում ընդգրկված են 10 երկրներից ժամանած առաջատար թատերական կոլեկտիվներ։

Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը փառատոնի ծրագրի շրջանակներում կցուցադրի Ա․Ն․ Օստրովսկու պիեսի հիման վրա օրերս հայ հանդիսատեսի դատին հանձնած «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով։

Ներկայացման ցուցադրությունը տեղի կունենա #ապրիլի_9 -ին։

«Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնը ոչ միայն ներկայացումների ցուցադրություն է, այլ նաև թատրոնի պրոֆեսիոնալներին համախմբելու տարածք:

Ներկայացումներից բացի, փառատոնի օրերին կանցկացվեն քննարկումներ՝ ռեժիսորների, դերասանների և առաջատար թատերագետների մասնակցությամբ։ Ռուսական թատրոնների երիտասարդ մասնակից դերասանների համար կանցկացվեն բեմական խոսքի և դերասանի վարպետության դասեր:

Այլ նորություններ

«Երկու գումարած երկու». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմումՍ/թ ապրիլի 2-ին և 3-ին Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրնում կկայանա կատակերգության առաջնախաղ։ Կներկայացվի Բեատա Գուլչինսկայայի «Երկու գումարած երկու» կամ «Ծաղկեփունջ երկնագույն հիմալայան կակաչներից» պիեսը, որի ռեժիսորը ՀՀ վաստակավոր արտիստ Իրա Հարությունյանն է։«Բալզամինովի ամուսնությունը». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմումԵրևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի Ա. Ն․ Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» պիեսը, որին հեղինակը տվել է «Տեսարաններ մոսկովյան կյանքից» ժանրային բնութագիրը։ Ներկայացման բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է:Ուշադրությո՛ւն. խարդախները ստեղծել են մեր թատրոնի կեղծ կայքըՀարգելի՛ հանդիսատես, շտապում ենք տեղեկացնել, որ խարդախները ստեղծել են մեր թատրոնի կեղծ կայքը։ Ցանցում հայտնվել է https://drammtheatre.com/ կայքը, որը ներկայանում է որպես Ստանիսլավսկու անվան Երևանի ռուսական դրամատիկական թատրոնի պաշտոնական կայք և որի միջոցով իրականացվում է նաև տոմսերի վաճառք։«Ֆարյատևի երևակայությունները». առաջնախաղ՝ Ռուսական թատրոնի Փոքր բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկըկհամալրի ժամանակակից դրամատուրգ Ալլա Սոկոլովայի «Ֆարյատևիերևակայությունները» պիեսը՝ Օլեգ Գալիցկու ռեժիսուրայով։
Բոլոր նորությունները →