Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը Ռյազանի Հնագույն քաղաքների II միջազգային ֆորումին կմասնակցի Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբ

Օգոստոսի 14-ից 18-ը Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Ռյազանում անցկացվող Հնագույն քաղաքների II միջազգային ֆորումին: Օգոստոսի 14-ին Ռյազանի դրամատիկական թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը կցուցադրի «Ռոմեո և Ջուլիետ» /ըստ Ու. Շեքսպիրի պիեսի/ ներկայացումը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ: Ֆորումին մասնակցելու են 35 երկրների 55 քաղաքների պատվիրակություններ: Ֆորումի հիմնական թեմաներն են` թատրոն, ճարտարապետություն, պատմություն, լուսանկարչություն, բիզնես:

Այլ նորություններ

Ռուսական թատրոնը տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունիՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ․ Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիաննա Մխիթարյանին։ Այդ մասին այսօր թատրոնի աշխատակազմին հայտնել են նախարարությունից։ Նշանակումն արվել է մեկ ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։ Նշենք, որ վեց ամիս Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է եղել թատրոնի դերասան, PR մենեջեր Յուրի Իգիթխանյանը։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Իգիթխանյանին արդյունավետ գործունեության համար։«Ռոմեո և Ջուլիետ»-ը միայն ողբերգական սիրո գեղեցիկ պատմություն չէ...Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա անգլիացի աշխարհահռչակ դրամատուրգ Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» հայտնի ողբերգությունը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով: Սա նրա առաջին գործն է թատրոնում` որպես գեղարվեստական ղեկավար, թարմ հայացք սիրո հավերժ պատմությանը: Կ. Ներսիսյանի համոզմամբ` «Ռոմեո և Ջուլիետ»-ը միայն ողբերգական սիրո գեղեցիկ պատմություն չէ: Այս պատմությունը լի է լույսով և անսահման երջանկությամբ: Ներկայացման մեջ ներգրավված են թատրոնի և՛ երիտասարդ, և՛ ավագ սերնդի դերասանները: Ռոմեոյի դերում Արեն Խաչատրյանն է, իսկ Ջուլիետի` Հռիփսիմե Նահապետյանը: Ներկայացման ռեժիսորը Դարյա Կազեևան է, նկարիչը` Արթուր Հարությունյանը, զգեստների նկարիչը` Ինեսա Սևունցը, խորեոգրաֆիան` Արա Ասատուրյանի: Ներկայացման առաջնախաղը կկայանա ս.թ. մայիսի 25-ին: Ներկայացումը բեմում կլինի նաև մայիսի 26-ին և 31-ին:Կ․Ստանիսլավսկու անվան թատրոնում կկայանա «Ինքնասպանը» ներկայացման առաջնախաղըՇուտով Երևանի Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Նիկոլայ Էրդմանի «Ինքնասպանը» ներկայացումը, որի բեմադրիչը Նորա Գրիգորյանն է։ Պիեսը գրվել է 1982թ.-ին, սակայն արգելվել գրաքննության կողմից։ Ն․Էրդմանի կենդանության օրոք պիեսը չի տպագրվել և չի բեմադրվել։ Առաջին անգամ այն բեմադրվել է Մոսկվայի Սատիրայի թատրոնում, բայց առաջնախաղից հետո ներկայացման ցուցադրությունն արգելվել է։ Խորհրդային մարդը ազատությունից զուրկ է, և նա անկարող է որոշումներ կայացնել, թե ինչպես պետք է ապրել ու նույնիսկ մահանալ, ինչպես ուզում է։ Պիեսի հիմքում մարդու և իշխանությունների միջև ստեղծված հարաբերություններն են, անձի ազատությունը։ Մեր առջև «փոքր մարդու» թեման է, որին ընթերցողը լավ գիտի՝ Ն․Գոգոլի, Ա․Չեխովի, Ֆ․Դոստոևսկու և այլ հայտնի ռուս գրողների գործերից։ «Փոքր մարդը» պայքարում է հալածման, անձի ոչնչացման դեմ։ Բեմանկարիչ՝ Արթուր Հարությունյան։ Զգեստների նկարիչ՝ Ինեսա Սևունց: Պարերը՝ Արա Ասատուրյանի։ Ներկայացման առաջնախաղը կկայանա ապրիլի 6-ին և 7-ին։Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը Գավառում կցուցադրի «Գայլն ու յոթ ուլիկները» ներկայացումըԵրևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի սեպտեմբերի 16-ից 23-ը Գեղարքունիքում անցկացվող «Թատերական Գավառ» փառատոնին: Սեպտեմբերի 18-ին Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի բեմում ռուսական թատրոնը կցուցադրի «Գայլն ու յոթ ուլիկները» (ըստ ռուս ժողովրդական հեքիաթի) ներկայացումը` ՀՀ վաստ. արտիստ Իռա Հարությունյանի բեմադրությամբ: Թատերական փառատոնը կազմակերպել են Հայաստանի թատերական գործիչների միությունն ու «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը՝ Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ: Փառատոնի շրջանակում նախատեսված է շուրջ տասը ներկայացում` Երևանի, Վանաձորի և Գավառի թատրոնների մասնակցությամբ:
Բոլոր նորությունները →