Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

«Ռոմեո և Ջուլիետը» կցուցադրվի Վանաձորում

Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի սեպտեմբերի 10-ից հոտկեմբերի 5-ը Վանաձորում անցկացվող «Աբելյանական» 3-րդ հանրապետական և «Թատերական Լոռի» 25-րդ միջազգային փառատոներին:

Այս տարի փառատոները միավորվել են Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի շուրջ՝ կարևորելով Թումանյանի մեծագույն ներդրումը հայ մշակույթի մեջ:

Հոկտեմբերի 3-ին Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում ռուսական թատրոնը կցուցադրի «Ռոմեո և Ջուլիետ» /ըստ Ու. Շեքսպիրի պիեսի/ ներկայացումը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ:

Ներկայացման առաջնախաղը կայացել է 2018թ.-ի մայիսի 25-ին:

Փառատոնին մասնակցում են ոչ միայն ՀՀ մարզային և երևանյան թատրոնները, այլև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական, ինչպես նաև Ճապոնիայի Սայտամա նահանգի Իտո Գումի թատրոնը՝ խաղացանկային լավագույն ներկայացումներով ու պրեմիերաներով:

Ազգային, ավանդական մշակութային շատ երևույթներ փառատոնի շրջանակում թատերասերներին մատուցվում են առավել նոր, դինամիկ և հագեցած տարբերակով:

Այլ նորություններ

Ռուսական թատրոնում կիրականացվի «Թատերական հանդիպում» բարեգործական ծրագիրը2019թ.-ի սեպտեմբեր ամսից Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը վերսկսում է իր բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում յուրաքանչյուր ամիս՝ համաձայն խաղացանկի, թատրոնի ներկայացումները դիտելու խմբային այցելություններ են կազմակերպվելու հասարակական տարբեր կազմակերպությունների և սոցիալապես անապահով խմբերի համար: Ծրագիրը իրականացվում է «Թատերական հանդիպում» խորագրի ներքո: Ծրագրի շրջանակներում այս ամիս՝ սեպտեմբերին, կկազմակերպվի և կիրականացվի այցելություն թատրոն Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների համար. նրանց կտրամադրվեն թատրոնի տոմսեր և փոխադրամիջոց: Սեպտեմբերի 28-ին մանկատան 20 սաներ կդիտեն «Գայլն ու յոթ ուլիկները» մանկական ներկայացումը: Այս ամիս Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն կայցելեն նաև «Փրկված մասունքներ» բարեգործական հասարակական կազմակերպության անդամները և իրենց երեխաները: Նրանք կդիտեն «Լիներ կամքի ուժ» («Ամպրոպ») և «Գայլն ու յոթ ուլիկները» ներկայացումները (սեպտեմբերի 21-ին և 28-ին): Կազմակերպության անդամներին կտրամադրվեն հրավիրատոմսեր:Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը Գավառում կցուցադրի «Գայլն ու յոթ ուլիկները» ներկայացումըԵրևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի սեպտեմբերի 16-ից 23-ը Գեղարքունիքում անցկացվող «Թատերական Գավառ» փառատոնին: Սեպտեմբերի 18-ին Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի բեմում ռուսական թատրոնը կցուցադրի «Գայլն ու յոթ ուլիկները» (ըստ ռուս ժողովրդական հեքիաթի) ներկայացումը` ՀՀ վաստ. արտիստ Իռա Հարությունյանի բեմադրությամբ: Թատերական փառատոնը կազմակերպել են Հայաստանի թատերական գործիչների միությունն ու «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը՝ Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ: Փառատոնի շրջանակում նախատեսված է շուրջ տասը ներկայացում` Երևանի, Վանաձորի և Գավառի թատրոնների մասնակցությամբ:Ռուսական թատրոնը նոր թատերաշրջանը կբացի Ցագարելիի «Խանումա» ներկայացմամբԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր թատերաշրջանի բացումը կկայանա ս.թ. սեպտեմբերի 14-ին՝ Ա. Ցագարելիի «Խանումա» ներկայացմամբ (Բեմադրությունը՝ ՀՀ Ժող. արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի)։ Ներկայացման առաջնախաղը կայացել է 1994թ. մայիսի 25-ին։ Այն թատրոնի մեծ պահանջարկ ունեցող ներկայացումներից է։ Սեպտեմբեր ամսվա խաղացանկում կլինեն Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետը», Ա. Օստրովսկու «Լիներ կամքի ուժ» («Ամպրոպը»), Գ. Սլուցակայայի «Մոլագարը», Դ.Ֆոյի «Ազատ զույգը» և այլ սիրված ներկայացումներ։ Հոկտեմբերի առաջին կեսին հանդիսատեսի դատին կհանձնվի նոր ներկայացում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանի ռեժիսուրայով։ Այն նվիրված է Կոմիտասի 150-ամյակին։ Նոյեմբերին թատրոնի խաղացանկը կհամալրի Հ. Թումանյանի «Քաջ Նազար» ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով։ Այն նվիրված Հ. Թումանյանի 150 – ամյակին։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարի պլաններում կա նաև բեմադրել Ա. Չեխովի «Բալենու այգին»։ Բեմադրական աշխատանքները, հավանաբար կսկսվեն 2020թ.-ին։ Թատրոնում նաև այլ բեմադրական աշխատանքներ են ընթանում։ Բեմադրիչ Նորա Գրիգորյանը նորովի կմատուցի Ա.Պուշկինի «Եվգենի Օնեգինը», իսկ ՀՀ վաստ. արտիստ, բեմադրիչ Իռա Հարությունյանը հանդիսատեսի ուշադրությանը կներկայացնի ժամանակակից ամերիկացի դրամատուրգ Ռ. Բայերի «Խառը զգացմունքներ» լիրիկական կատակերգությունը։ Փորձարարական ներկայացում կբեմադրի դերասան Մանվել Խաչատրյանը։ Բեմադրիչի դիտակետում ժամանակակից իտալացի հեղինակ Գ. Դորիի «Փղերի երկար ուղին» պիեսն է։ Կբեմադրվի մանկական Ամանորի հեքիաթը: Ռուսական թատրոնը կմասնակցի 2 հանրապետական փառատոների՝ Գավառ, Վանաձոր։ Բանակցություններ են տարվում նաև միջազգային փառատոների հետ։Կ․Ստանիսլավսկու անվան թատրոնում կկայանա «Իմ անունն է Կոմիտաս» ներկայացման առաջնախաղըԿ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Վ. Հունանյանցի «Իմ անունն է Կոմիտաս» դրաման` ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանի ռեժիսուրայով: Ներկայացումը նվիրված է Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին: Պիեսը հիմնված է վիրահայ ճանաչված լուսանկարիչ, ռուսագիր գրող, լրագրող Վալերի Հունանյանցի աշխատության վրա և պատմում է հայ ժողովրդի մեծանուն կոմպոզիտորի կյանքի պատմությունը՝ հետադարձ հայացք գցելով 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագություններին, որի ականատեսն է եղել Կոմիտասը: Ներկայացման մեջ ներգրավված են թատրոնի և՛ երիտասարդ, և՛ ավագ սերնդի դերասանները: Ներկայացման բեմականացումն իրականացրել են Մարինա Մարինոսյանն ու Ռոբերտ Հակոբյանը, բեմանկարիչ՝ Արթուր Հարությունյան, զգեստների նկարիչ` Ինեսա Սևունց, խորեոգրաֆիան`Նունե Կիրակոսյանի: Ներկայացման առաջնախաղը կկայանա ս.թ. հոկտեմբերի 12-ին: Ներկայացումը բեմում կլինի նաև հոկտեմբերի 13-ին:
Բոլոր նորությունները →