Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Օտարազգի հանդիսատեսն առանձնակի ջերմությամբ է ընդունել հայ դերասանների խաղը․ Ռուսական թատրոնը վերադարձել է միջազգային թատերական փառատոներից

Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի երեք ներկայացում գրեթե միաժամանակ մեկնել էր տարբեր առաջատար միջազգային թատերական փառատոների։ Թատրոնին հաջողվել է ոչ միայն պատվով ներկայացնել Հայաստանը, այլ նաև արժանանալ փորձագետների դրվատանքին։ Օտարազգի հանդիսատեսն ամենուր առանձնակի ջերմությամբ է ընդունել հայ դերասանների խաղը․ չդադարող օվացիաներ, «բռավոների» տարափ։

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը թատրոնը մասնակցել է Ղազախստանում անցկացվող «ՏեԱՐՏ-Կոկշե» («TeART-Kokshe») միջազգային թատերական V փառատոնին (ք․ Կոկշետաու)՝ Կ. Միտանիի «Ծիծաղի ակադեմիա» ներկայացումով, որի բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է։ Ներկայացումը ցուցադրվել է ս/թ հոկտեմբերի 1-ին Ակմոլինսկու տարածաշրջանային ռուսական դրամատիկական թատրոնի բեմում։

«ՏեԱՐՏ-Կոկշե» փառատոնին այս տարի ցուցադրվել է 17 ներկայացում՝ 5 երկրից:

Սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 7-ը թատրոնը մասնակցել է Խաղաղօվկիանոսյան միջազգային թատերական II փառատոնին (ք․ Վլադիվոստոկ)՝ Ջ․ Գոլդմենի «Թագավորների խաղերը» ներկայացումով (բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյան)։ Ներկայացումը ցուցադրվել է ս/թ հոկտեմբերի 6-ին և 7-ին Պրիմորսկու Մ.Գորկու անվան ակադեմիական տարածաշրջանային դրամատիկական թատրոնի բեմում։

Փառատոնին այս տարի ցուցադրվել է 10 ներկայացում՝ 8 երկրից:

Հոկտեմբերի 6-ից 11-ը թատրոնը մասնակցել է «Հայրենակիցներ» («Соотечественники») ռուսական դրամատիկական թատրոնների XVI միջազգային փառատոնին ք․ Սարանսկ (Մորդովիա)՝ Դ. Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ։» ներկայացումով, որի բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է։

Ներկայացումը ցուցադրվել է ս/թ հոկտեմբերի 11-ին Մորդովիայի հանրապետության պետական ռուսական դրամատիկական թատրոնի բեմում։

Փառատոնին այս տարի ցուցադրվել է 7 ներկայացում՝ 6 երկրից:

Ներկայացումներն այս նորությունից

Թագավորների խաղերըՀիմնական բեմ5 դեկ 19:00Գնել տոմս

Այլ նորություններ

Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 86-րդ թատերաշրջանը կմեկնարկի Ա. Ն. Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացմամբԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 86-րդ թատերաշրջանի բացումը կկայանա ս/թ սեպտեմբերի 16-ին Ա. Ն. Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացմամբ (բեմադրությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի)։ Ներկայացման առաջնախաղը կայացել է ս/թ մարտի 25-ին։«Զառանցանք երկուսով»՝ առաջնախաղ ռուսական թատրոնի բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Էժեն Իոնեսկոյի «Զառանցանք երկուսով» տրագիֆարսը (թարգմանությունը՝ Ե. Դյուշենի): Բեմադրիչ՝ Ելենա Վարդանյան:Ռուսական թատրոնի «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացումը կմեկնի փառատոնի և հյուրախաղերի Նաբերեժնիե Չելնի և ՍարատովԿ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի արտերկրում գործող ռուսական թատրոնների միջազգային 5-րդ փառատոնին։ Այն կանցկացվի Նաբերեժնիե Չելնի քաղաքում։Ռուսական թատրոնը տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունիԴեկտեմբերի 29-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի անձնակազմին ներկայացրեց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանին։
Բոլոր նորությունները →