ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒ ԱՆՎ.
ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Պլեներ՝ արվեստի համաշխարհային օրվա առթիվ

Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում Հայաստանի նկարիչների միության բացօթյա տարածքում կազմակերպվեց ստեղծագործական պլեներ։ Միջոցառմանը մասնակցում էին Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տաղանդավոր սաները, ովքեր կենդանի ստեղծագործում էին տեղում՝ փոխանցելով իրենց տեսլականն ու ոգեշնչումը։

Տոնական մթնոլորտին յուրահատուկ շուք էին հաղորդում Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանները, որոնք միջոցառմանը ներկա էին «Թագավորների խաղերը» ներկայացման թատերական հագուստներով՝ ընդգծելով արվեստների միասնությունը։

Միջոցառմանը ներկա էր նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ով բարձր գնահատեց նման ձևաչափով անցկացվող միջոցառման մշակութային արժեքն ու դերն արվեստի տարածման մեջ։

Ներկայացումներն այս նորությունից

Թագավորների խաղերըՀիմնական բեմ23 հկտ 19:00Գնել տոմս

Այլ նորություններ

«Փող։ Կիրք։ Իշխանություն։» ներկայացումը կմասնակցի Չեխովի անվան թատերական միջազգային հեղինակավոր փառատոնինԿ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Չեխովի անվան թատերական միջազգային հեղինակավոր փառատոնին։ Հունիսի 9, 10, 11-ին Ա. Ս. Պուշկինի անվան թատրոնի բեմում Երևանի ռուսական դրամատիկական թատրոնը կցուցադրի «Փող։ Կիրք։ Իշխանություն։» դրաման ըստ Ի. Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի՝ Սուրեն Շահվերդյանի ռեժիսուրայով։ Ներկայացման առաջնախաղը կայացել է 2024թ-ի սեպտեմբերի 27-ին։Ռուսական թատրոնում մեկնարկել է «Թատերական շաբաթ» նախագիծըՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում մեկնարկել է «Թատերական շաբաթ» նախագիծը։Ռուսական թատրոնը Ամանորին կցուցադրի «Մատնաչափիկ» ներկայացումըԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի Հանս Քրիստիան Անդերսենի «Մատնաչափիկը» հեքիաթի հիման վրա ստեղծված ներկայացումը։ Ներկայացման բեմադրիչը Նունե Կիրակոսյանն է: Ներկայացման բեմանկարիչը Տիգրան Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Յուլիա Ֆինկը:«Անբան Հուռին»՝ ռուսական թատրոնի բեմումԿ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա մանկական ներկայացման առաջնախաղ։ Փոքրիկ հանդիսատեսի դատին կհանձնվի «Անբան Հուռին»՝ ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի։ Ներկայացման բեմադրիչը և բեմականացման հեղինակը Սարգիս Շողունցն է։
Բոլոր նորությունները →