Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

«Երկու գումարած երկու». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմում

Ս/թ ապրիլի 2-ին և 3-ին Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրնում կկայանա կատակերգության առաջնախաղ։ Կներկայացվի Բեատա Գուլչինսկայայի «Երկու գումարած երկու» կամ «Ծաղկեփունջ երկնագույն հիմալայան կակաչներից» պիեսը, որի ռեժիսորը ՀՀ վաստակավոր արտիստ Իրա Հարությունյանն է։

Սերը հզոր ուժ է։ Այն կարող է արարել և ոչնչացնել, թևեր տալ և թևաթափ անել, բացել աչքերը և կուրացնել: Սեր ունեցողը կարող է վստահել և խանդել, սխրանքներ գործել, ներել և վրեժխնդիր լինել, պաշտել և ատել: Սիրո հետ պետք է զգույշ վարվել:

Այս պիեսը սիրո մասին ռոմանտիկ կատակերգություն է՝ լի հետաքրքիր ու խճողված իրավիճակներով, անսպասելի շրջադարձերով ու հանդիպումներով։

Ներկայացման դերակատարներն են ՀՀ վաստակավոր արտիստներ Մկրտիչ Արզումանյանը, Աննա Բալանդինան, ինչպես նաև թատրոնի երիտասարդ դերասաններ Հայարփի Զուռնաչյանը և Հռիփսիմե Նահապետյանը, Իվան Ստեպանովը և Արմեն Մարգարյանը։

Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Յուլյա Ֆինկը, կոմպոզիտորը Մարինա Բրուտյանն է, պարերը`Նունե Կիրակոսյանի:

Ներկայացումը նախատեսված է 16+ անձանց համար:

Այլ նորություններ

«Բալզամինովի ամուսնությունը». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմումԵրևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի Ա. Ն․ Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» պիեսը, որին հեղինակը տվել է «Տեսարաններ մոսկովյան կյանքից» ժանրային բնութագիրը։ Ներկայացման բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է:Ուշադրությո՛ւն. խարդախները ստեղծել են մեր թատրոնի կեղծ կայքըՀարգելի՛ հանդիսատես, շտապում ենք տեղեկացնել, որ խարդախները ստեղծել են մեր թատրոնի կեղծ կայքը։ Ցանցում հայտնվել է https://drammtheatre.com/ կայքը, որը ներկայանում է որպես Ստանիսլավսկու անվան Երևանի ռուսական դրամատիկական թատրոնի պաշտոնական կայք և որի միջոցով իրականացվում է նաև տոմսերի վաճառք։Ռուսական թատրոնը Ամանորին կներկայացնի «Արքայադուստր գորտը» ներկայացումըԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի Դմիտրի Դաշկովի «Արքայադուստր գորտը» ներկայացումը՝ ըստ ռուսական ժողովրդական հեքիաթի։ Ներկայացման բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է։«Թագավորների խաղերը». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Թագավորների խաղերը» դրաման (թարգմանությունը՝ Ն. Ի. Կուզմինսկու)՝ ըստ ամերիկացի դրամատուրգ Ջեյմս Գոլդմենի «Առյուծը ձմռանը» գործի: Բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյան:
Բոլոր նորությունները →