Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

Ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը կմասնակցի Չեխովի անվան թատերական միջազգային փառատոնին

Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Չեխովի անվան թատերական միջազգային հեղինակավոր փառատոնին։

Հունիսի 8-ին «Դրամատիկական արվեստի դպրոց» Թատրոնի բեմում (Մեյերհոլդի Մեծ դահլիճ) Երևանի ռուսական դրամատիկական թատրոնը կցուցադրի Է․ Հովանեցի «Գարդենիա» դրաման՝ Գոռ Մարգարյանի ռեժիսուրայով։

Ներկայացման դերակատարներն են Ելենա Վարդանյանը, Տաթևիկ Մելքոնյանը, Հայարփի Զուռնաչյանը, Աննա Մանուչարյանը, Հռիփսիմե Նահապետյանը։ Նկարչական ձևավորումն ու զգեստները՝ Նելլի Բարսեղյանի, երաժշտական ձևավորումը` Գոռ Մարգարյանի:

«Գարդենիա» ներկայացումը ուղերձ է այսօրվա հանդիսատեսի համար` ինքնաճանաչողության, կնոջ դերակատարման, նրան ուղղված նախախնամ մարտահրավերների վերլուծությամբ։

Ներկայացման առաջնախաղը կայացել է 2020թ-ի օգոստոսի 20-ին։

Փառատոնը շարունակում է ռուս հանդիսատեսին ծանոթացնել համաշխարհային թատերարվեստի լավագույն ձեռքբերումներին։ Այս տարի փառատոնը նշում է իր 30-ամյակը։

Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի ցուցադրությունները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 8-ը։ Փառատոնի մեկնարկը տրվել է մայիսի 24-ին։

Նշենք, որ «Գարդենիա» ներկայացումը կմասնակցի նաև Պլատոնյան միջազգային 12-րդ փառատոնին։ Ներկայացման ցուցադրությունները նախատեսված են ս/թ հունիսի 10-ին և 11-ին՝ Վորոնեժի Ա․ Կոլցովի անվան դրամայի պետական թատրոնի մեծ բեմում։

Ներկայացումներն այս նորությունից

ԳարդենիաՀիմնական բեմամսաթվերը կհայտարարվեն

Այլ նորություններ

Շնիկով տիկինը». առաջնախաղ՝ Ռուսական թատրոնի Փոքր բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը համալրեց ըստ Ա. Չեխովի «Շնիկով տիկինը» պատմվածքի ներկայացումը։«Մկների ժողովը»՝ ռուսական թատրոնի բեմումՀունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրնում կայացավ մանկական ներկայացման առաջնախաղ։ Փոքրիկ հանդիսատեսի դատին հանձնվեց «Մկների ժողովը»՝ ըստ Աթաբեկ Խնկոյանի համանուն առակի:«Ֆարյատևի երևակայությունները». առաջնախաղ՝ Ռուսական թատրոնի Փոքր բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկըկհամալրի ժամանակակից դրամատուրգ Ալլա Սոկոլովայի «Ֆարյատևիերևակայությունները» պիեսը՝ Օլեգ Գալիցկու ռեժիսուրայով։«Զառանցանք երկուսով»՝ առաջնախաղ ռուսական թատրոնի բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Էժեն Իոնեսկոյի «Զառանցանք երկուսով» տրագիֆարսը (թարգմանությունը՝ Ե. Դյուշենի): Բեմադրիչ՝ Ելենա Վարդանյան:
Բոլոր նորությունները →