Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

«Հյուսիսային հանդիպումներ» 8-րդ միջազգային թատերական փառատոնին

Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի «Հյուսիսային հանդիպումներ» 8-րդ միջազգային թատերական փառատոնին, որը տեղի կունենա Նիժնևարտովսկում (Ռուսաստան)։

Հոկտեմբերի 31-ին թատերախումբը Քաղաքային դրամատիկական թատրոնում կներկայացնի Գեորգի Կոնստանտինոպոլսկու «Խելագար բալերինան» նովելի վրա հիմնված «Վարեչկա» («Բալերինա») մոնոներկայացումը, որի ռեժիսորն է Ելենա Վարդանյանը։ Գլխավոր դերում հանդես կգա Լիլյա Մուկուչյանը։

Ներկայացումից հետո տեղի կունենա հանդիպում հանդիսատեսի և փառատոնի փորձագիտական խորհրդի հետ։

Այլ նորություններ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը «Սկապենի արարքները» ներկայացմամբ կմասնակցի «Թատերական Լոռի» միջազգային փառատոնինԵրևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը #Հարաբերություններ (բեմադրիչ՝ Էլմիրա Սոլոյան) ներկայացմամբ կմասնակցի «Թատերական Լոռի» 31-րդ միջազգային թատերական փառատոնին։ Ներկայացումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, ժամը 18:00-ին, Ալավերդու մշակույթի տանը։Ռուսական թատրոնը կմասնակցի Պետրոզավոդսկի «Թատերական աշուն» փառատոնինՍեպտեմբերի 10-ից 19-ը Պետրոզավոդսկում կանցկացվի փառատոն՝ լայնածավալ թատերական ֆորում, որը կմիավորի ռուսալեզու թատրոններ աշխարհի տարբեր երկրներից։ 2019 թվականին Մոսկվայում մեկնարկած փառատոնն այժմ անցկացվում է Ռուսաստանի տարբեր քաղաքներում արդեն հինգ տարի։ 2024 թվականից ֆորումը հայտնի է որպես «Թատերական աշուն»։Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա ՎանաձորումԵրևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Վանաձորում։ Հանդիսատեսը առիթ կունենա դիտելու «Փող։ Կիրք։ Իշխանություն։» դրաման՝ ըստ Ի. Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի: Ներկայացումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին, ժամը 19։00-ին՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։«Յամա»․ Ռուսական թատրոնի նոր բեմադրությունըՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ «Յամա» ներկայացման պրեմիերան՝ ըստ Ալեքսանդր Կուպրինի համանուն վիպակի։ Ներկայացման բեմադրիչն է Գոռ Մարգարյանը։
Բոլոր նորությունները →