Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Թատերական Լոռի

Երևանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի «Թատերական Լոռի» 30-րդ միջազգային թատերական փառատոնին։ #Սեպտեմբերի 30-ին հանդիսատեսին կներկայացվեն «Թագավորների խաղերը» (բեմ.՝ Սուրեն Շահվերդյանի) ըստ ամերիկացի դրամատուրգ Ջեյմս Գոլդմենի «Առյուծը ձմռանը» գործի և Գասպարե Դորիի «Փղերի երկար ուղին» (բեմ.՝ Մանվել Խաչատրյանի) ներկայացումները: Ցուցադրությունները տեղի կունենան #Վանաձորում և #Ալավերդիում:

Ներկայացումներն այս նորությունից

Թագավորների խաղերըՀիմնական բեմ5 դեկ 19:00Գնել տոմս

Այլ նորություններ

«Փող։ Կիրք։ Իշխանություն։»․ առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմումՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ առաջնախաղ: Հանդիսատեսի դատին հանձնվեց «Փող։ Կիրք։ Իշխանություն։» դրաման ըստ Ի. Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի։ Ներկայացման բեմադրիչը Սուրեն Շահվերդյանն է: Առաջնախաղը կայացավ սեպտեմբերի 27-ին:«Սպանդի աստվածը»․ դերասանների հետ նույն հարթության վրաԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի ֆրանսիացի դրամատուրգ Յասմինա Ռեզայի «Սպանդի աստվածը» տրագիկոմեդիան։ Բեմադրիչ՝ Արսեն Խաչատրյան: Առաջնախաղը կկայանա հունիսի 19-ին:«Քնած գեղեցկուհին»՝ ռուսական թատրոնի բեմումՀունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ մանկական ներկայացման առաջնախաղ։ Փոքրիկ հանդիսատեսի դատին հանձնվեց «Քնած գեղեցկուհին»՝ ըստ Շարլ Պերոյի համանուն հեքիաթի:Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա ԱշտարակումԵրևանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Աշտարակում (Արագածոտնի մարզ): #Հոկտեմբերի 5-ին հանդիսատեսին կներկայացվի լեհ դրամատուրգ Է․ Հովանեցի պիեսի հիման վրա բեմադրված «Գարդենիա» (բեմ.՝ Գոռ Մարգարյան) ներկայացումը: Ցուցադրությունը տեղի կունենա Աշտարակի դրամատիկական թատրոնի բեմում։
Բոլոր նորությունները →