Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Ուշադրությո՛ւն. խարդախները ստեղծել են մեր թատրոնի կեղծ կայքը

Հարգելի՛ հանդիսատես, շտապում ենք տեղեկացնել, որ խարդախները ստեղծել են մեր թատրոնի կեղծ կայքը։ Ցանցում հայտնվել է https://drammtheatre.com/ կայքը, որը ներկայանում է որպես Ստանիսլավսկու անվան Երևանի ռուսական դրամատիկական թատրոնի պաշտոնական կայք և որի միջոցով իրականացվում է նաև տոմսերի վաճառք։

Թատրոնի վարչությունը կոչ է անում չօգտվել նշված կայքից։ Եվս մեկ անգամ հիշեցնում ենք մեր պաշտոնական կայքը՝ https://stanislavski.am/։

Թատրոնը համագործակցում է միայն հետևյալ առցանց դրամարկղների հետ․

tomsarkgh.am - https://www.tomsarkgh.am/

tkt.am - https://tkt.am/

ticketon.am - https://ticketon.am

Խնդրում ենք կիսվել և տարածել այս տեղեկությունը։

Այլ նորություններ

Ռուսական թատրոնը Ամանորին կներկայացնի «Արքայադուստր գորտը» ներկայացումըԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի Դմիտրի Դաշկովի «Արքայադուստր գորտը» ներկայացումը՝ ըստ ռուսական ժողովրդական հեքիաթի։ Ներկայացման բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է։«Վիյ»․ սարսափ հեքիաթ մեծահասակների համար՝ ռուսական թատրոնի բեմումՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի «Վիյ» ներկայացումը՝ Նորա Գրիգորյանի ռեժիսուրայով: Բեմականացումը՝ Սերգեյ Ֆեդոտովի (ՌԴ)։«Վերհիշիր անունը քո»՝ մոնոներկայացման առաջնախաղ Ստանիսլավսկու թատրոնի Փոքր բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը կհամալրի «Վերհիշիր անունը քո» մոնոպիեսը: Ներկայացման բեմադրիչն ու դերասանը ՀՀ վաստակավոր արտիտ Ռոբերտ Հակոբյանն է: Պիեսի բեմականացումը Ռ. Հակոբյանինն է՝ թատրոնի գրական մասի վարիչ Մարինե Մարինոսյանի հետ համահեղինակությամբ: Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, խորեոգրաֆիան՝ Նունե Կիրակոսյանի: «Վերհիշիր անունը քո» մոնոներկայացումը հիմնված է Վ. Հունանյանցի պիեսի վրա և պատմում է իրական դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել 1915 թվականին՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ: Ներկայացումը պատմում է հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի կյանքի մասին, ով ստեղծել է ոչ միայն գեղեցիկ խորալներ ու եկեղեցական շարականներ, այլ նաև հայտնի է որպես հայ ժողովրդական երգերի հանրահռչակող։ Առաջնախաղերը կկայանան հոկտեմբերի 4-ին, 5-ին և 30-ին:«Երկու գումարած երկու». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմումՍ/թ ապրիլի 2-ին և 3-ին Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրնում կկայանա կատակերգության առաջնախաղ։ Կներկայացվի Բեատա Գուլչինսկայայի «Երկու գումարած երկու» կամ «Ծաղկեփունջ երկնագույն հիմալայան կակաչներից» պիեսը, որի ռեժիսորը ՀՀ վաստակավոր արտիստ Իրա Հարությունյանն է։
Բոլոր նորությունները →