Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Ռուսական թատրոնում մեկնարկել է «Թատերական շաբաթ» նախագիծը

ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում մեկնարկել է «Թատերական շաբաթ» նախագիծը։ Երեկ և այսօր բազում հյուրեր ենք ունեցել։ Մարտի 26-ին մեզ էր այցելել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Մեր այցելուները մարտի 25-31-ը բացառիկ հնարավորություն ունեն թատրոնի գրական մասի վարիչ Մարինե Մարինոսյանի հետ շրջել թատրոնի թանգարանով և ծանոթանալ թատրոնի պատմությանն ու ավանդույթներին, ինչպես նաև այցելել թատրոնի տարբեր արտադրամասեր` բուտաֆորների պատրաստման, հագուստի, դիմահարդարման։

Նախատեսված են նաև թրեյնինգներ՝ ԵԹԿՊԻ ուսանողների մասնակցությամբ (կուրսի ղեկավար, թատրոնի տնօրենի ժ/պ Սուրեն Շահվերդյան)։

Թրեյնինգի մասնակիցները կսովորեն՝ ինչպես բեմում ստեղծել կերպարներ, ազատ արտահայտել զգացմունքները: Նախատեսվում են նաև բեմական խոսքի վարժություններ։

ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ` https://escs.am/am/news/21153?fbclid=IwAR13eK0lsDVycU-i4Mzeafjbq0bA17AkdPfLroWP_5fK-_Vjmid_cAz6pp4

Այլ նորություններ

Ռուսական թատրոնի «Մարդիկ: Գազաններ։ Հանգամանքներ» ներկայացումը կմասնակցի «[email protected]» երիտասարդական միջազգային ֆորումինՍ/թ մարտի 21-ից 27-ը Մոգիլևում (Բելառուս) 17-րդ անգամ կանցկացվի «[email protected]» միջազգային երիտասարդական թատերական ֆորումը: Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան պետական ​​ռուսական դրամատիկական թատրոնը մարտի 24-ին Բոբրույսկի դրամատիկական թատրոնի բեմում և մարտի 25-ին Մոգիլյովի տարածաշրջանի դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրի ժամանակակից ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ: Գազաններ։ Հանգամանքներ» ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով։ Հանդիսատեսը կտեսնի կարճ տասնմեկ պատմվածք՝ կյանքի իմաստի և այսօրվա մասին: Սա ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի պիեսի առաջին բեմադրությունն է Հայաստանում։Ռուսական թատրոնում նշեցին ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանի հոբելյանըՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գործող Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Ջեյմս Գոլդմանի պիեսի մոտիվներով բեմադրված «Թագավորների խաղերը» ներկայացումը մարտի 17-ին ավարտվեց անակնկալ շնորհավորանքներով: Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և ներկայացման բեմադրիչ Սուրեն Շահվերդյանն ազդարարեց Հենրի II-ի դերակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանի հոբելյանական տարեդարձի մասին:«Երիտասարդ բժշկի գրառումները». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Երիտասարդ բժշկի գրառումները» տրագիկոմեդիան՝ ըստ Մ. Բուլգակովի պատմվածքների (բեմականացումը՝ Ն. Գրիգորյանի և Վ. Ժուրավլյովայի): Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է:Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Մեծ հյուրախաղերը»«Մեծ հյուրախաղեր» ծրագրի շրջանակներում Երևանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն երկուական ներկայացում կցուցադրի Ռուսաստանի Պսկով և Վելիկի Նովգորոդ քաղաքներում։ Հանդիսատեսին կներկայացվի թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությունները։
Բոլոր նորությունները →