Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

«ԿոնտրԱկտ»․ ներկայացում - դրամեդի ռուսական թատրոնի բեմում

Բրիտանացի հեղինակ Մայք Բարտլետի «ԿոնտրԱկտ» դրամեդին (տրագիկոմեդիայի ենթաժանր) կհամալրի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը՝ բեմադրիչ Նորա Գրիգորյանի ռեժիսուրայով: Թարգմանությունը՝ Տիմուր Սալիխովի։

«ԿոնտրԱկտ»-ը ներկայացում է ժամանակակից կորպորացիայի կանոնների և կարգերի շրջանակներում ապրող մարդկանց մասին, մարդու՝ ինքն իր հետ գործարքի մասին՝ հանուն՝ նպատակին հասնելու և կարիերայի մեջ հաջողության: Ինչի՞ է հանգեցնում կարիերիզմը, ի՞նչ տրանսֆորմացիայի է ենթարկվել ֆեմինիզմը 21-րդ դարում, արդյո՞ք կինը պատրաստ է հրաժարվել իր իրական կոչումից հանուն Կարիերայի: Ներկայացումը միաժամանակ և՛ կոմիկական է, և՛ ողբերգական, սակայն մտածելու առիթ է տալիս:

Ներկայացման դերակատարներն են Լիլիա Մուկուչյանը և Ելենա Վարդանյանը։ Բեմանկարչական ձևավորման ու զգեստների հեղինակը Լուսինե Կարապետյանն է, պլաստիկան՝ Արա Ասատուրյանի:

Ներկայացումը նախատեսված է 18+ անձանց համար: Պիեսի գործողություններին հանդիսատեսը կհետևի հենց բեմից:

Առաջնախաղերը կկայանան դեկտեմբերի 9-10 -ին:

Այլ նորություններ

Ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը Տաշքենդից վերադարձել է մրցանակովԴեկտեմբերի 7-ին ամփոփվել են ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումի արդյունքները։ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան) ժյուրիի անդամների որոշմամբ զբաղեցրել է 3-րդ տեղն ու արժանացել մրցանակի։Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումինՀՀ ԿԳՄՍ նախարարութան աջակցությամբ և Հայաստանի թատերական գործիչների միության միջնորդությամբ ս/թ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7 ը Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Տաշքենդում (Ուզբեկստան) կայանալիք ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումին, որի կազմակերպիչն է Թատերական միությունների միջազգային համադաշնությունը` ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։Կ․ Ս․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա հուշ-երեկո՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի ծննդյան 85-ամյակինԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ս․թ․ նոյեմբերի 26-ին, ժամը 19։00-ին Կ․ Ս․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա հուշ-երեկո՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի երկարակյաց գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի ծննդյան 85-ամյակին:Ռուսական թատրոնը Ամանորին կներկայացնի «Մաուգլի» ներկայացումըԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի «Մաուգլի» ներկայացումը՝ ըստ Ռեդյարդ Քիփլինգի ստեղծագործությունների: Բեմադրությունն ու բեմականացումը՝ Նորա Գրիգորյանի:
Բոլոր նորությունները →