Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

«Նրան սպասելիս». առաջնախաղ՝ Ռուսական թատրոնի Փոքր բեմում

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը կհամալրի ժամանակակից դրամատուրգ և ռեժիսոր Միխայիլ Խեյֆեցի «Նրան սպասելիս» պիեսը՝ Ելենա Վարդանյանի ռեժիսուրայով։

Մ․ Խեյֆեցը դրամատիկական և գրական տարբեր միջազգային մրցույթների մրցանակակիր և դափնեկիր է։

«Նրան սպասելիս» պիեսը գրվել է 2010թ.։ Այն բեմադրվել է ռուսաստանյան տարբեր թատրոններում։ Ինքը՝ հեղինակը, այն ժանրային առումով բնութագրել է որպես քնարական կատակերգություն։

Առաջին հայացքից սա իսկապես կատակերգություն է, բայց մի փոքր տխուր։ Բեմում տարբեր տարիքի չորս կանայք են։ Յուրաքանչյուրն իր ճակատագրով, իր զգացմունքային դրամայով: Համացանցի միջոցով նրանք ծանոթանում են մի տղամարդու հետ և շտապում այգի ժամադրության՝ ակնկալելով ինչ-որ հրաշքի, ազատվելու մենակությունից, առօրյա դժվարություններից։ Արդյո՞ք ճակատագիրը բարեհաճ կլինի նրանց նկատմամբ, և նրանց երազանքն իրականություն կդառնա:

Ներկայացման մեջ խաղում են Լալիտա Բուկիան, Լիանա Սևումյանը, Ելենա Եսայանն ու Յուլիա Ժդանովան: Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, երաժշտական ձևավորումը՝ Ելենա Վարդանյանի, խորեոգրաֆիան՝ Նունե Կիրակոսյանի:

Ներկայացումը նախատեսված է 16+ անձանց համար:

Առաջնախաղերը կկայանան սեպտեմբերի 4-ին, 11-ին, 20-ին, 21-ին և 28-ին:

Այլ նորություններ

Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 85-րդ թատերաշրջանը կբացի Ա. Պ. Չեխովի «Բալենու այգին» կատակերգությամբԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր՝ 85-րդ թատերաշրջանի բացումը կկայանա ս.թ. սեպտեմբերի 16-ին Ա. Պ. Չեխովի «Բալենու այգին» կատակերգությամբ (բեմադրությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի)։ Ներկայացման առաջնախաղը կայացել է ս/թ մայիսի 7-ին։Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Տամբով քաղաքի միջազգային փառատոնինՀունիսի 16- 22-ը Տամբով քաղաքում (ՌԴ) առաջին անգամ կանցկացվի արտասահմանում գործող ռուսալեզու թատրոնների IV միջազգային փառատոնը։ Փառատոնի հիմնադիրն է ՌԴ մշակույթի նախարարությունը։ 2019 թ-ից այն անց է կացվել Մոսկվա և Յարոսլավլ քաղաքներում։ Ծրագրում ընդգրկված են Աբխազիայից, Հարավային Օսետիայից, Տաջիկիստանից, Ղազախստանից և Ուզբեկստանից ժամանած թատերախմբերի ներկայացումներ։ Հայաստանը կներկայացնի Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ​​ռուսական դրամատիկական թատրոնը։ Հունիսի 17-ին Տամբովի դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրվի ժամանակակից ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքները» ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ։ Փառատոնի շրջանակում կանցկացվեն նաև դասախոսություններ և վարպետության դասեր։ Կանցկացվեն նաև ցուցահանդեսներ՝ «Արտասահմանում գործող ռուսալեզու թատրոնները երեկ և այսօր» խորագրով։ Այս լայնածավալ նախագիծը նպատակ ունի հանրայնացնել ռուսական թատերական արվեստը, ինչպես նաև աջակցել ռուսական թատերախմբերին արտասահմանում։ԳեոՊրոՄայնինգ ընկերության աջակցությամբ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը ձեռք է բերել նոր ակուստիկ և լուսային համակարգ#ԳեոՊրոՄայնինգը ավարտել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մեծ բեմի ակուստիկ և լուսավորության համակարգի տեխնիկական վերազինման ծրագիրը։ Թատրոնը ստացել է ամենաարդիական ակուստիկ և լուսային սարքավորումներ։«Վիյ»․ սարսափ հեքիաթ մեծահասակների համար՝ ռուսական թատրոնի բեմումՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի «Վիյ» ներկայացումը՝ Նորա Գրիգորյանի ռեժիսուրայով: Բեմականացումը՝ Սերգեյ Ֆեդոտովի (ՌԴ)։
Բոլոր նորությունները →