Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը «Սկապենի արարքները» ներկայացմամբ կմասնակցի Հրազդանում անցկացվող հանրապետական երիտասարդական թատերական փառատոնին
Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ժ․ Բ․ Մոլյերի #Սկապենի_արարքները ներկայացմամբ կմասնակցի Հրազդանում անցկացվող հանրապետական երիտասարդական թատերական փառատոնին։ Ներկայացումը, որի բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է, կներկայացվի ապրիլի 14-ին Հրազդանի Դրամատիկական թատրոն-Մշակութային կենտրոնի բեմում: «Սկապենի արարքները» ներկայացումը յուրահատուկ սիրո խոստովանություն է թատրոնին՝ ուրախ, խորաթափանց, տեղ-տեղ հեգնական: Ներկայացման առաջնախաղը կայացել է 2021թ․ մայիսի 28-ին։ Նշենք, որ փառատոնի շրջանակում կցուցադրվի 11 ներկայացում` Երևանի, Գյումրու, Վանաձորի, Կապանի, Արտաշատի թատրոնների մասնակցությամբ: Փառատոնն անց է կացվում Հայաստանի թատերական գործիչների միության և Հրազդանի համայնքապետարանի, «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի համագործակցմամբ: