Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը «Սկապենի արարքները» ներկայացմամբ կմասնակցի «Թատերական Լոռի» 26-րդ միջազգային փառատոնին

Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ժ․ Բ․ Մոլյերի #Սկապենի_արարքները ներկայացմամբ կմասնակցի «Թատերական Լոռի» 26-րդ միջազգային թատերական փառատոնին։

Ներկայացումը, որի բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է, կներկայացվի սեպտեմբերի 29-ին Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում և սեպտմբերի 30-ին Ալավերդու մշակույթի տանը:

Ներկայացման դերակատարներն են Լև Նալբանդյանը, Գոռ Համբարձումյանը, Մանվել Խաչատրյանը, Ալեքսանդր Հայրապետովը, Գրիգոր Խոջոյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մելսիդա Հակոբյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Թեհմինե Խաչատրյանը, Անտոն Աղաջանյանը։

Բեմանկարչությունն իրականացրել է Արթուր Հարությունյանը, զգեստները՝ Մերի Սարգսյանը, խորեոգրաֆիան՝ Նունե Կիրակոսյանի, երաժշտական ձևավորումը՝ Կարեն Ներսիսյանի։

«Սկապենի արարքները» ներկայացումը յուրահատուկ սիրո խոստովանություն է թատրոնին՝ ուրախ, խորաթափանց, տեղ-տեղ հեգնական: Ներկայացման առաջնախաղը կայացել է 2021թ․ մայիսի 28-ին։

#Թատերական_Լոռի 26-րդ փառատոնին մասնակցում են ՌԴ Վոլգոգրադի երիտասարդական, Չելյաբինսկի նոր գեղարվեստական թատրոնները, թատերախմբեր Թբիլիսիից և Եգիպտոսից

Փառատոնը չունի ժանրային սահմանափակումներ. կներկայացվեն դրամատիկ կատակերգական, մանկական ու տիկնիկային ներկայացումներ՝ այս կերպ թատերատոնին հաղորդելով առավել մեծ մասսայականություն:

Այլ նորություններ

Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Բրեստում (Բելառուս) կայանալիք «ԲԵԼԱՅԱ ՎԵԺԱ» XXV միջազգային թատերական փառատոնինՍպետմբերի 09-ից 14-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Բրեստում (Բելառուս) կայանալիք «ԲԵԼԱՅԱ ՎԵԺԱ» XXV միջազգային թատերական փառատոնին։ Սեպտեմբերի 12-ին Բրեստի ակադեմիական դրամայի թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը կցուցադրի Է․ Հովանեցի «Գարդենիա» դրաման` Գոռ Մարգարյանի բեմադրությամբ:Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 84-րդ թատերաշրջանը կբացի Ժ․Բ․ Մոլյերի «Սկապենի արարքները» կատակերգությամբԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր թատերաշրջանի բացումը կկայանա ս.թ. սեպտեմբերի 4-ին՝ Ժ․Բ․ Մոլյերի «Սկապենի արարքները» կատակերգությամբ (բեմադրությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի)։ Ներկայացման առաջնախաղը կայացել է 2021թ․ մայիսի 28-ին։«Սկապենի արարքները»՝ ռուսական թատրոնի բեմումՄայիսի 28-ին և 29-ին Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Ժ․Բ․ Մոլյերի «Սկապենի արարքները» կատակերգությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով։Երևանի Ռուսական թատրոնը «Սկապենի արարքները» ներկայացմամբ կմասնակցի «Հայրենակիցներ» միջազգային փառատոնինՀոկտեմբերի 22-ից 28-ը Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Սարանսկում (Մորդովիա) կայանալիք «Հայրենակիցներ» XV ռուսական դրամատիկական թատրոնների միջազգային փառատոնին։
Բոլոր նորությունները →