Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Փոքր բեմի խաղացանկը համալրեց «Հարաբերություններ» դրաման

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը համալրեց «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչը Էլմիրա Սոլոյանն է։

Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Ելենա Կասիմյանը։ Ներկայացմանը մասնակցում են նաև ԵԹԿՊԻ ուսանողներ (Սուրեն Շահվերդյանի արվեստանոց)։

Այս պիեսում ներկայացված են չորս սիրո պատմություններ՝ ոգեշնչված ոչ թե դասական գրականությունից, այլ հենց կյանքից։ Հանդիսատեսն իրեն կզգա որպես բեմում կատարվողի մի մասնիկ, կարծես ինքն էլ մասնակցում է այդ իրադարձություններին։ Բոլոր կերպարներն վերապրում են սիրո, վախի և հիասթափության զգացողություններ, որոնք ծանոթ են բոլորին, և հենց դա է նրանց տանում դեպի խելագարության եզրին գտնվող մի վիճակ։ Ներկայացումն առանց բառերի է, իսկ ամբողջ տեքստը փոխանցվում է ժեստերի միջոցով։

Ներկայացման բեմանկարչությունը՝ Արեգ Միրիջանյանի, ժեստերի թարգմանիչը Ժաննա Ցականյան է:

Ներկայացումը նախատեսված է 18+ անձանց համար:

Ներկայացումներն այս նորությունից

ՀարաբերություններՓոքր բեմամսաթվերը կհայտարարվեն

Այլ նորություններ

Երևանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա ՄոսկվայումԵրևանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Մոսկվայում: #Նոյեմբերի_30-ին հանդիսատեսին կներկայացվի դրամատուրգ Բեատա Գուլչինսկայայի պիեսի հիման վրա բեմադրված «Երկու գումարած երկու» կամ «Ծաղկեփունջ երկնագույն հիմալայան կակաչներից» (բեմադրիչ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Իրա Հարությունյան) ներկայացումը: Ցուցադրությունը տեղի կունենա Մոսկվայի Կրեմլի պալատի (Փոքր հանդիսասրահ) բեմում։Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Մոսկվայում կայանալիք «Երկխոսություններ» («Диалоги») IV միջազգային թատերական փառատոնինԵրևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Մոսկվայում կայանալիք «Երկխոսություններ» («Диалоги») IV միջազգային թատերական փառատոնին։ #Նոյեմբերի 22-ին Մոսկվայի «Չելովեկ» դրամատիկական թատրոնի բեմում Հայաստանը ներկայացնող թատերախումբը կցուցադրի Դ. Կարոնի պիեսի հիման վրա բեմադրված «Կեղծ նոտա» (բեմադրությունը՝ Լևոն Ուզունյանի) ներկայացումը։Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը կներկայացնի «Ոստրեն ու Մարգարիտը»Նոյեմբերի 19-ին ժամը 18:00-ին Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի բեմում հյուրախաղերի շրջանակում Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը կներկայացնի Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» (բեմադրիչ՝ Արեն Օսիպյան) ներկայացումը։ Այն նվիրված է դրամատուրգի ծննդյան 115-ամյակին։Ռուսական թատրոնում մեկնարկել է «Թատերական շաբաթ» նախագիծըՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում մեկնարկել է «Թատերական շաբաթ» նախագիծը։
Բոլոր նորությունները →