Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

«Փոքրիկ ողբերգությունները»․ առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմում

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի Ա. Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները»՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով:

Երբ հակադրությունները բախվում են, ինչ-որ նոր բան, անշուշտ, ծնվում է՝ կա՛մ փոքրիկ հրաշք, կա՛մ փոքրիկ ողբերգություն, կա՛մ մեծ կիրք, իսկ երբեմն՝ միանգամից բոլորը:

Պուշկինը փայլուն կերպով համատեղում է հակադրությունները, և նրա հերոսները կենդանանում են՝ նրանք սիրում են, ստեղծագործում, տրվում կրքերին, պայքարում են կյանքի համար...

Ներկայացումը ներառում է Պուշկինի, թերևս, ամենանշանավոր դրամատիկ գործերը՝ «Տեսարան Ֆաուստից», «Ժլատ ասպետը», «Մոցարտ և Սալիերի», «Քարե հյուրը» և «Խնջույք ժանտախտի պահին»։

Ներկայացման դերակատարներն են Ելենա Վարդանյանը, Արեն Խաչատրյանը, Անտոն Աղաջանյանը, Վյաչեսլավ Շամիրյանը, Արմեն Մարգարյանը, Արթուր Պետրոսյանը, Լև Նալբանդյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Հայարփի Զուռնաչյանը, Էրվին Ամիրյանը, Անաիդա Գաբրիելյանը, Յուլիա Ժդանովան, Ռուդոլֆ Զուրաբովը։

Ներկայացման բեմանկարիչը Կարեն Գրիգորյանն է, զգեստների նկարչությունը` Մերի Սարգսյանի, Իզաբելլա Սոֆրոնովայի, պարերը`Արա Ասատուրյանի, բեմական խոսքը՝ Դարյա Կազեևայի, երաժշտական ձևավորումը՝ Կարեն Ներսիսյանի, երգերի երաժշտությունը՝ Վյաչեսլավ Ախմետզյանովի:

Ներկայացումը նախատեսված է 16+ անձանց համար: Առաջնախաղերը կկայանան ս.թ. դեկտեմբերի 16-ին և 17-ին:

Այլ նորություններ

Օտարազգի հանդիսատեսն առանձնակի ջերմությամբ է ընդունել հայ դերասանների խաղը․ Ռուսական թատրոնը վերադարձել է միջազգային թատերական փառատոներիցԵրևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի երեք ներկայացում գրեթե միաժամանակ մեկնել էր տարբեր առաջատար միջազգային թատերական փառատոների։ Թատրոնին հաջողվել է ոչ միայն պատվով ներկայացնել Հայաստանը, այլ նաև արժանանալ փորձագետների դրվատանքին։ Օտարազգի հանդիսատեսն ամենուր առանձնակի ջերմությամբ է ընդունել հայ դերասանների խաղը․ չդադարող օվացիաներ, «բռավոների» տարափ։Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 86-րդ թատերաշրջանը կմեկնարկի Ա. Ն. Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացմամբԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 86-րդ թատերաշրջանի բացումը կկայանա ս/թ սեպտեմբերի 16-ին Ա. Ն. Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացմամբ (բեմադրությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի)։ Ներկայացման առաջնախաղը կայացել է ս/թ մարտի 25-ին։«Զառանցանք երկուսով»՝ առաջնախաղ ռուսական թատրոնի բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Էժեն Իոնեսկոյի «Զառանցանք երկուսով» տրագիֆարսը (թարգմանությունը՝ Ե. Դյուշենի): Բեմադրիչ՝ Ելենա Վարդանյան:«Երիտասարդ բժշկի գրառումները». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Երիտասարդ բժշկի գրառումները» տրագիկոմեդիան՝ ըստ Մ. Բուլգակովի պատմվածքների (բեմականացումը՝ Ն. Գրիգորյանի և Վ. Ժուրավլյովայի): Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է:
Բոլոր նորությունները →