Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

«Վերհիշիր անունը քո»՝ մոնոներկայացման առաջնախաղ Ստանիսլավսկու թատրոնի Փոքր բեմում

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը կհամալրի «Վերհիշիր անունը քո» մոնոպիեսը: Ներկայացման բեմադրիչն ու դերասանը ՀՀ վաստակավոր արտիտ Ռոբերտ Հակոբյանն է: Պիեսի բեմականացումը Ռ. Հակոբյանինն է՝ թատրոնի գրական մասի վարիչ Մարինե Մարինոսյանի հետ համահեղինակությամբ: Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, խորեոգրաֆիան՝ Նունե Կիրակոսյանի: «Վերհիշիր անունը քո» մոնոներկայացումը հիմնված է Վ. Հունանյանցի պիեսի վրա և պատմում է իրական դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել 1915 թվականին՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ: Ներկայացումը պատմում է հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի կյանքի մասին, ով ստեղծել է ոչ միայն գեղեցիկ խորալներ ու եկեղեցական շարականներ, այլ նաև հայտնի է որպես հայ ժողովրդական երգերի հանրահռչակող։ Առաջնախաղերը կկայանան հոկտեմբերի 4-ին, 5-ին և 30-ին:

Այլ նորություններ

«Նրան սպասելիս». առաջնախաղ՝ Ռուսական թատրոնի Փոքր բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը կհամալրի ժամանակակից դրամատուրգ և ռեժիսոր Միխայիլ Խեյֆեցի «Նրան սպասելիս» պիեսը՝ Ելենա Վարդանյանի ռեժիսուրայով։Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 85-րդ թատերաշրջանը կբացի Ա. Պ. Չեխովի «Բալենու այգին» կատակերգությամբԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր՝ 85-րդ թատերաշրջանի բացումը կկայանա ս.թ. սեպտեմբերի 16-ին Ա. Պ. Չեխովի «Բալենու այգին» կատակերգությամբ (բեմադրությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի)։ Ներկայացման առաջնախաղը կայացել է ս/թ մայիսի 7-ին։Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Տամբով քաղաքի միջազգային փառատոնինՀունիսի 16- 22-ը Տամբով քաղաքում (ՌԴ) առաջին անգամ կանցկացվի արտասահմանում գործող ռուսալեզու թատրոնների IV միջազգային փառատոնը։ Փառատոնի հիմնադիրն է ՌԴ մշակույթի նախարարությունը։ 2019 թ-ից այն անց է կացվել Մոսկվա և Յարոսլավլ քաղաքներում։ Ծրագրում ընդգրկված են Աբխազիայից, Հարավային Օսետիայից, Տաջիկիստանից, Ղազախստանից և Ուզբեկստանից ժամանած թատերախմբերի ներկայացումներ։ Հայաստանը կներկայացնի Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ​​ռուսական դրամատիկական թատրոնը։ Հունիսի 17-ին Տամբովի դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրվի ժամանակակից ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքները» ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ։ Փառատոնի շրջանակում կանցկացվեն նաև դասախոսություններ և վարպետության դասեր։ Կանցկացվեն նաև ցուցահանդեսներ՝ «Արտասահմանում գործող ռուսալեզու թատրոնները երեկ և այսօր» խորագրով։ Այս լայնածավալ նախագիծը նպատակ ունի հանրայնացնել ռուսական թատերական արվեստը, ինչպես նաև աջակցել ռուսական թատերախմբերին արտասահմանում։Ռուսական թատրոնը Ամանորին կներկայացնի «Արքայադուստր գորտը» ներկայացումըԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի Դմիտրի Դաշկովի «Արքայադուստր գորտը» ներկայացումը՝ ըստ ռուսական ժողովրդական հեքիաթի։ Ներկայացման բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է։
Բոլոր նորությունները →