Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Ռուսական թատրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՀՀ մշակույթի նախարարությունն որոշում է կայացրել Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի PR մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանին։ Այդ մասին այսօր թատրոնի աշխատակազմին հայտնել է ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը։ Նշանակումն արվել է 6 ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։ Ըստ Ն․ Ղարիբյանի՝ 2018թ․ դեկտեմբերի 30-ին լրացել էր Ֆ․ Դավթյանի պաշտոնավարման պայմանագրի ժամկետը․ «Համաձայն ՀՀ մշակույթի նախարարության որդեգրած նոր քաղաքականության՝ բոլոր ՊՈԱԿ-ներում մինչ այժմ նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները նոր անձիք են, սակայն սա չի նշանակում, որ նախկին տնօրեններն այլևս իրավունք չունեն մասնակցելու հայտարարված մրցույթին»։ Ն․Ղարիբյանը շնորհակալություն է հայտնել Ֆ․ Դավթյանին երկարամյա և արդյունավետ գործունեության համար։ Նշենք, որ Ֆրեդերիկ Դավթյանը թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 1999թ․-ից։ Որպես դերասան թատրոնում աշխատանքի է անցել 1983թ.-ից։

Այլ նորություններ

«Ձյունե թագուհին»՝ ռուսական թատրոնի բեմումԿոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն Ամանորին կներկայացնի «Ձյունե թագուհին» հեքիաթը։ Բեմադրիչ Նորա Գրիգորյանը պատմում է, որ արդեն մեկ ամիս է, ինչ թատրոնում ընթանում են ներկայացման փորձերը։ «Այս անգամ ընտրությունս կանգ առավ դանիացի հայտնի հեքիաթագիր Հանս Քրսիտիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի վրա․բեմականացման և երաժշտական ձևավորման հեղինակն ես եմ։ Ներկայացումն ամբողջությամբ համեմված է դասական երաժշտությամբ»,- կարևորեց Ն․ Գրիգորյանը։ Խոսելով բեմադրական լուծումների մասին՝ բեմադրիչն ասաց, որ ամեն ինչ արել է, որպեսզի ստանա շքեղ ներկայացում։ «Փորձել եմ ստանալ գեղեցիկ և ակնահաճո ներկայացում։ Հաշվի եմ առել ամեն մի մանրուք։ Մեծ աշխատանք է տարվել բուտաֆորների հետ և ոչ միայն։ Բոլոր արտադրամասերն ունեն իրենց լուման»։ Բեմադրիչի խոսքով՝ հետաքրքիր լուծումներ է առաջարկել նաև թատրոնի հրավիրյալ պարուսույց Արիկ Ասատուրյանը։ «Արիկ Ասատուրյանի հետ առաջին անգամ եմ աշխատում, և պետք է ասեմ, որ նա շատ հետաքրքիր պարային լուծումներ է առաջարկել, և այս ոճը նորություններ մեր թատրոնի համար․ պարերի ու շարժումների միջոցով հոգեվիճակ է ներկայացված»։ Ն․ Գրիգորյանը վստահ է, որ փոքրիկներին հեքիաթը դուր կգա։ «Այս ներկայացման գլխավոր ասելիքն այն է, որ կյանքում ինչ էլ որ պատահի, միևնույնն է, հաղթելու են սերն ու ընկերությունը։ Ներկայացումն ինտերակտիվ է, և փոքրիկները հնարավորություն ունեն «օգնելու» հերոսներին հաղթահարել, այս կամ այն փորձությունները»։ Նշենք, որ ներկայացման բեմանկարչությունն իրականացրել է Արթուր Հարությունյանը, զգեստների ձևավորումը՝ Լուսինե Կարապետյանը։ Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի երիտասարդ դերասանները։ Ներկայացումն ունի երկու կազմ։ Ներկայացումից առաջ փոքրիկներին հյուր կգան Ձմեռ Պապն ու Ձյունանուշը, ինչպես նաև Խոզուկը՝ տարվա խորհրդանիշը։Շեքսպիրյան կրքերը եռում են․․․Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ակտիվ աշխատանքներ են իրականացվում։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը։ Նրա խոսքով՝ թատրոնում երկու խումբ զուգահեռաբար երկու ներկայացում է պատրաստում։ «Մարտի վերջերին հանդիսատեսի դատին կհանձնենք Նիկոլայ Էրդմանի «Ինքնասպանը» (բեմադրիչ՝ Նորա Գրիգորյան)։ Զուգահեռաբար ընթանում են Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման փորձերը, որի բեմադրիչը ես եմ։ Ներկայացման առաջնախաղը մայիսին է։ Բացի դրանից բեմ կվերադառնան «Գայլն ու յոթ ուլիկները», «Բժիշկ Այբոլիտը» մանկական ներկայացումները (բեմադրիչ՝ ՀՀ վաստ․արտիստ Իռա Հարությունյան)։ Ինչ վերաբերում է «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմանը՝ պետք է ասեմ, որ անասելի հետաքրքիր գործ է, որը լուրջ ու մանրակրկիտ մոտեցում է պահանջում։ Պիեսն ունի բարդ կառուցվածք, վառ ու կրքոտ կերպարների մարմնավորումը դերասաններից ֆիզիկական և հուզական մեծ լարում է պահանջում։ Բանաստեղծական տեքստը այնքան էլ դյուրամարս չէ։ Սա այն պիեսներից է, որը դերասաններին զարգանալու և աճելու հնարավորություն է տալիս։ Փորձերին զուգահեռ անց ենք կացնում բեմական խոսքի թրեյնինգների շարք, որը վարում է Դարյա Կազեևան։ Ներկայացման բարդ պլաստիկ լուծումների վրա աշխատում է Արա Ասատուրյանը։ Մի խոսքով, աշխատանքը եռում է, դերասանները մեծ ոգևորությամբ են աշխատում, և դա չի կարող չուրախացնել։ Ակտիվ աշխատանքներ են տարվում նաև ներկայացման գեղարվեստական ձևավորման վրա․ զգեստների նկարիչ՝ Ինեսա Սևունց, բեմանկարիչ՝ Արթուր Հարությունյան»։ Կարեն Ներսիսյանը նկատեց, որ փետրվար-մարտ ամիսներն իր համար գերծանրաբեռնված են։ Մինչ ռուսական թատրոնում գեղարվեստական ղեկավար նշանակվելը բեմադրիչն այլ պայմանավորվածություններ ուներ․ «Մի քանիսից հրաժարվեցի, հավատացեք, քիչ չէին․․․Սակայն չէի կարող հրաժարվել Սարանսկի ռուսական դրամատիկական թատրոնում նախատեսված Ժան-Բատիստ Մոլիերի «Ժորժ Դանդեն, կամ Խաբված ամուսինը» պիեսի բեմադրության առաջարկից։ Այն պետք է սուղ ժամկետներում ավարտին հասցնեմ։ Ի դեպ, ներկայացումը մասնակցում է Սարանսկում անցկացվող արտերկրի ռուսական դրամատիկական թատրոնների «Սոոտեչեստվեննիկի» XVI միջազգային փառատոնին։ Այդ փառատոնին Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցել է։ Ու, թեև, այս տարի ներկայացում չի ցուցադրի, սակայն ներկայացուցիչ կունենա։ Փառատոնի ծրագրում նշված է Կարեն Ներսիսյան՝ Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Հանգիստ եմ, որ իմ բացակայության օրերին Երևանում թատրոնը ստեղծագործական պարապուրդի չի մատնվի»։Կկայանա «Հիշատակման աղոթք»` նվիրում Ալեքսանդր Գրիգորյանին տեսաֆիլմի պրեմիերանՍ.թ. հունվարի 29, 30, 31 -ին, երեք երեկո, ժամը 18.00 -19.00 «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերով առաջին անգամ կցուցադրվեն բեմադրող-ռեժիսոր Գայանե Առաքելյանի հեղինակային ֆիլմի. «Ալեքսանդր Գրիգորյան և Հայաստան», «Ալեքսանդր Գրիգորյան և Արտերկիր», «Մեր Ալեքսանդր Գրիգորյանը» եռապատման մասերը: «Հիշատակման աղոթք»` նվիրում ֆիլմը ստեղծվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվերով, որպես հիշատակի տուրք` 2017 թվականին իր մահկանացուն կնքած, ՀՀ ժողովրդական արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, Ստանիսլավսկու և Սմոկտունովսկու միջազգային մրցանակների դափնեկիր, կես դարից ավելի Երևանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ալեքսանդր Գրիգորյանին: Ֆիլմի մտահղացման, սցենարի հեղինակն է բեմադրող ռեժիսոր, պրոդյուսեր Գայանե Առաքելյանը, որի տարիների ընթացքում նկարահանած թատրոնի խաղացանկային բեմադրությունների և հոբելյանական երեկոների հիշարժան հատվածներ, բազում՝ առաջներում և ներկայումս, արված հարցազրույցներ, նաև բազմաթիվ ԶԼՄ -ների տեսանյութեր տեղ են գտել այս ֆիլմում, որը ժողովուրդների միջև մշակութային կապերի պահպանման իրական հավաստագիր է: Բազմափորձ արվեստագետ ռեժիսորի հետ աշխատել են բեմադրող օպերատոր Դավիթ Սիմոնյանը, հնչունային ռեժիսոր Դավիթ Դավթյանը, օպերատոր-մոնտաժող Մխիթար Սերոբյանը: Ֆիլմը Ա. Գրիգորյան՝ տաղանդավոր հայ ռեժիսոր-մանկավարժի ստեղծագործական գործունեության, ինքնատիպ աշխարհայացքի և վառ անհատականության, ձեռագրի բացահայտում է: Այն Երևանի թատերական լավագույն օջախներից մեկի և տասնամյակների մշակութային պանծալի մթնոլորտի արժևորումն է, յուրատիպ թատերական արվեստի վավերագիր- վերհուշ:
Բոլոր նորությունները →