Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

Ռեժիսորական դեբյուտ ռուսական թատրոնի բեմում

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի Գասպարե Դորիի «Փղերի երկար ուղին» պիեսը:

Գ. Դորին իտալացի հայտնի ժամանակակից դրամատուրգ է, որի պիեսներին շնորհվել են հեղինակավոր մրցանակներ:

Այս հոգեբանական դրաման սիրո, հարգանքի, համբերության, իրար զիջելու մասին է, թե ինչպես են մարդիկ կապվում միմյանց հետ այս կյանքում և, հավանաբար, դրանից հետո:

«Փղերի երկար ուղին» պիեսը բեմադրել է թատրոնի դերասան Մանվել Խաչատրյանը: Սա նրա ռեժիսորական դեբյուտն է:

Ներկայացման մեջ ներգրավված են Արեն Խաչատրյանը, Լիլիա Մուկուչյանը և Մանվել Խաչատրյանը:

Ներկայացման բեմանկարիչը Գայանե Չոլակյանն է, խորեոգրաֆը`Նունե Կիրակոսյանը:

Ներկայացումը բեմում կլինի նոյեմբերի 27 -ին և 28-ին:

Ներկայացումներն այս նորությունից

Այլ նորություններ

Խառը զգացմունքներ՝ ռուսական թատրոնի բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրվի ամերիկացի հայտնի դրամատուրգ Ռիչարդ Բայերի կատակերգությամբ, որի բեմադրությունն իրականցրել է ՀՀ վաստակավոր արտիստ Իռա Հարությունյանը: Ռ. Բայերի պիեսները բեմադրվել են Բրոդվեյում, իսկ նրանց սցենարների հիման վրա նկարահանվել են ֆիլմեր: «Խառը զգացմունքներ» պիեսը երկու միայնակ մարդկանց մասին է: Կինը կորցրել է ամուսնուն, տղամարդը` կնոջը: Դեռ երեկ ընտանիքներով ընկերություն էին անում, իսկ այժմ միայնակ են: Նրանք ցանկանում են կրկին զգալ կյանքի համը: Եվ չնայած ներկայացման ընթացքում հերոսները մեկ վիճում են միմյանց հետ, մեկ հաշտվում… «Խառը զգացմունքներ» պիեսը շատ մարդկային նյութ է, փոքր-ինչ սենտիմենտալ: Այն սիրո մասին է, որ ցանկացած տարիքում յուրաքանչյուր մարդ պետք է զգա, որ ինքը ինչ-որ մեկին պետք է, որ միայնակ չէ: Ներկայացման մեջ ներգրավված են ՀՀ վաստակավոր արտիստներ Աննա Բալանդինան և Արման Ղազարյանը, ինչպես նաև դերասաններ Գրիգորի Կիրակոսյանն ու Անտոն Աղաջանյանը: Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Ինեսա Սևունցը, կոմպոզիտորը՝ Մարինա Բրուտյանը, խորեոգրաֆը`Նունե Կիրակոսյանը: Ներկայացումը բեմում կլինի նոյեմբերի 22-ին և 23-ին:Կ․Ստանիսլավսկու անվան թատրոնում կկայանա «Իմ անունն է Կոմիտաս» ներկայացման առաջնախաղըԿ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Վ. Հունանյանցի «Իմ անունն է Կոմիտաս» դրաման` ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանի ռեժիսուրայով: Ներկայացումը նվիրված է Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին: Պիեսը հիմնված է վիրահայ ճանաչված լուսանկարիչ, ռուսագիր գրող, լրագրող Վալերի Հունանյանցի աշխատության վրա և պատմում է հայ ժողովրդի մեծանուն կոմպոզիտորի կյանքի պատմությունը՝ հետադարձ հայացք գցելով 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագություններին, որի ականատեսն է եղել Կոմիտասը: Ներկայացման մեջ ներգրավված են թատրոնի և՛ երիտասարդ, և՛ ավագ սերնդի դերասանները: Ներկայացման բեմականացումն իրականացրել են Մարինա Մարինոսյանն ու Ռոբերտ Հակոբյանը, բեմանկարիչ՝ Արթուր Հարությունյան, զգեստների նկարիչ` Ինեսա Սևունց, խորեոգրաֆիան`Նունե Կիրակոսյանի: Ներկայացման առաջնախաղը կկայանա ս.թ. հոկտեմբերի 12-ին: Ներկայացումը բեմում կլինի նաև հոկտեմբերի 13-ին:«Ուրիշ մարդը»` ԱբովյանումԵրևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի հոկտեմբերի 7-ից 11-ը անցկացվող Աբովյանի ամենամյա թատերական փառատոնին։ Այն թվով չորորդն է: Հոկտեմբերի 10-ին Աբովյանի դրամատիկական թատրոնի բեմում ռուսական թատրոնը կցուցադրի «Ուրիշ մարդը» /ըստ Պ. Գլադիլինի պիեսի/ ներկայացումը` Գոհար Փոքրիկյանի բեմադրությամբ: Ներկայացման առաջնախաղը կայացել է 2015թ.-ի հունիսի 11-ին: Փառատոնի շրջանակում նախատեսված է վեց ներկայացում` Երևանի թատրոնների մասնակցությամբ: Փառատոնը նպատակ ունի աշխուժացնել թատերական կյանքը Կոտայքի մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն: Թատերական փառատոնը անց է կացվում Հայաստանի թատերական գործիչների միության ջանքերով և Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ։Ռուսական թատրոնը Ամանորին կներկայացնի «Բարի ախորժակ, վագր» ներկայացումըԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի «Բարի ախորժակ, վագր» ներկայացումը՝ ըստ անգլիացի հայտնի մանկագիր Դոնալդ Բիսեթի հեքիաթների: Ներկայացման բեմադրիչը ՀՀ վաստակավոր արտիստ Իռա Հարությունյանն է: Դոնալդ Բիսեթի հեքիաթները սիրված են ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի կողմից: Նրանք առանձնանում են նուրբ անգլիական հումորով: Հերոսները հիմնականում կենդանիներն են, որոնք ընկերություն են անում, օգնում են միմյանց, սովորեցնում են պատասխանատու լինել բռնած գործում: Ներկայացման վերջում հեքիաթի հերոսներին հյուր կգան Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Ներկայացման մեջ ընդգրկված են Լիանա Սևումյանը, Ելենա Վարդանյանը, Անտոն Աղաջանյանը, Ալեքսանդր Հայրապետովը, Անուշ Սարգսյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Յուլյա Ժդանովան, Հայարփի Զուռնաչյանը, Աննա Մանուչարյանը, Արեն Խաչատրյանը, Լև Նալբանդյանը, Գոռ Համբարձումյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Արման Մեժլումյանը, Գրիգոր Խոջոյանը: Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Ինեսա Սևունցը, երաժշտական ձևավորումը՝ Իռա Հարությունյանի, խորեոգրաֆիան` Նունե Կիրակոսյանի: Ներկայացումների ցուցադրությունը կմեկնարկի դեկտեմբերի 22-ից:
Բոլոր նորությունները →