ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒ ԱՆՎ.
ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Կ․Ստանիսլավսկու անվան թատրոնում կկայանա «Իմ անունն է Կոմիտաս» ներկայացման առաջնախաղը

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Վ. Հունանյանցի «Իմ անունն է Կոմիտաս» դրաման` ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանի ռեժիսուրայով: Ներկայացումը նվիրված է Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին: Պիեսը հիմնված է վիրահայ ճանաչված լուսանկարիչ, ռուսագիր գրող, լրագրող Վալերի Հունանյանցի աշխատության վրա և պատմում է հայ ժողովրդի մեծանուն կոմպոզիտորի կյանքի պատմությունը՝ հետադարձ հայացք գցելով 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագություններին, որի ականատեսն է եղել Կոմիտասը: Ներկայացման մեջ ներգրավված են թատրոնի և՛ երիտասարդ, և՛ ավագ սերնդի դերասանները: Ներկայացման բեմականացումն իրականացրել են Մարինա Մարինոսյանն ու Ռոբերտ Հակոբյանը, բեմանկարիչ՝ Արթուր Հարությունյան, զգեստների նկարիչ` Ինեսա Սևունց, խորեոգրաֆիան`Նունե Կիրակոսյանի: Ներկայացման առաջնախաղը կկայանա ս.թ. հոկտեմբերի 12-ին: Ներկայացումը բեմում կլինի նաև հոկտեմբերի 13-ին:

Այլ նորություններ

«Ուրիշ մարդը»` ԱբովյանումԵրևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի հոկտեմբերի 7-ից 11-ը անցկացվող Աբովյանի ամենամյա թատերական փառատոնին։ Այն թվով չորորդն է: Հոկտեմբերի 10-ին Աբովյանի դրամատիկական թատրոնի բեմում ռուսական թատրոնը կցուցադրի «Ուրիշ մարդը» /ըստ Պ. Գլադիլինի պիեսի/ ներկայացումը` Գոհար Փոքրիկյանի բեմադրությամբ: Ներկայացման առաջնախաղը կայացել է 2015թ.-ի հունիսի 11-ին: Փառատոնի շրջանակում նախատեսված է վեց ներկայացում` Երևանի թատրոնների մասնակցությամբ: Փառատոնը նպատակ ունի աշխուժացնել թատերական կյանքը Կոտայքի մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն: Թատերական փառատոնը անց է կացվում Հայաստանի թատերական գործիչների միության ջանքերով և Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ։«Ռոմեո և Ջուլիետը» կցուցադրվի ՎանաձորումԵրևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի սեպտեմբերի 10-ից հոտկեմբերի 5-ը Վանաձորում անցկացվող «Աբելյանական» 3-րդ հանրապետական և «Թատերական Լոռի» 25-րդ միջազգային փառատոներին:Ռուսական թատրոնում կիրականացվի «Թատերական հանդիպում» բարեգործական ծրագիրը2019թ.-ի սեպտեմբեր ամսից Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը վերսկսում է իր բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում յուրաքանչյուր ամիս՝ համաձայն խաղացանկի, թատրոնի ներկայացումները դիտելու խմբային այցելություններ են կազմակերպվելու հասարակական տարբեր կազմակերպությունների և սոցիալապես անապահով խմբերի համար: Ծրագիրը իրականացվում է «Թատերական հանդիպում» խորագրի ներքո: Ծրագրի շրջանակներում այս ամիս՝ սեպտեմբերին, կկազմակերպվի և կիրականացվի այցելություն թատրոն Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների համար. նրանց կտրամադրվեն թատրոնի տոմսեր և փոխադրամիջոց: Սեպտեմբերի 28-ին մանկատան 20 սաներ կդիտեն «Գայլն ու յոթ ուլիկները» մանկական ներկայացումը: Այս ամիս Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն կայցելեն նաև «Փրկված մասունքներ» բարեգործական հասարակական կազմակերպության անդամները և իրենց երեխաները: Նրանք կդիտեն «Լիներ կամքի ուժ» («Ամպրոպ») և «Գայլն ու յոթ ուլիկները» ներկայացումները (սեպտեմբերի 21-ին և 28-ին): Կազմակերպության անդամներին կտրամադրվեն հրավիրատոմսեր:Ռեժիսորական դեբյուտ ռուսական թատրոնի բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի Գասպարե Դորիի «Փղերի երկար ուղին» պիեսը:
Բոլոր նորությունները →