«Սպանդի աստվածը»․ դերասանների հետ նույն հարթության վրա
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի ֆրանսիացի դրամատուրգ Յասմինա Ռեզայի «Սպանդի աստվածը» տրագիկոմեդիան։ Բեմադրիչ՝ Արսեն Խաչատրյան: Առաջնախաղը կկայանա հունիսի 19-ին:
Սովորական ընտանեկան հանդիպումը վերածվում է հոգեբանական լարված պայքարի. ուշադրության կենտրոնում այն հարցն է, թե ինչ մութ կողմեր կարող են թաքնվել քաղաքավարության և ընդհանուր ընդունված նորմերի դիմակի հետևում։
Ներկայացման դերակատարներն են Մանվել Խաչատրյանը, Լիլիա Մուկուչյանը, Հայարփի Զուռնաչյանը, Մինաս Ասրյանը:
Ներկայացումը նախատեսված է 16+ անձանց համար: Պիեսի գործողություններին հանդիսատեսը կհետևի հենց բեմից՝ դերասանների հետ նույն հարթության վրա:
Ներկայացումներն այս նորությունից
Սպանդի աստվածըՀիմնական բեմամսաթվերը կհայտարարվեն
