Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Ռուսական թատրոնը Ամանորին կներկայացնի «Արքայադուստր գորտը» ներկայացումը

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի Դմիտրի Դաշկովի «Արքայադուստր գորտը» ներկայացումը՝ ըստ ռուսական ժողովրդական հեքիաթի։ Ներկայացման բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է։

Սա հեքիաթ է սիրո և հավատի մեծ ուժի մասին առ այն, որ ինչ դավեր էլ չարը նյութի, բարությունն ու սերը միշտ կհաղթեն։

Ներկայացման մեջ խաղում են թատրոնի ավագ և երիտասարդ սերնդի դերասանները։

Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը՝ Մարի Սարգսյանը, երաժշտական ձևավորումը՝ Կարեն Ներսիսյանի, երաժշտությունը՝ Մարինա Լուկաշևիչի, պարերը` Նունե Կիրակոսյանի:

Ներկայացումը նախատեսված է տարբեր տարիքային խմբերի երեխաների համար: Ներկայացումից առաջ փոքրիկներին հյուր կգան Ձմեռ պապն ու Ձյունանուշը։

Ներկայացման ցուցադրությունը կմեկնարկի դեկտեմբերի 20-ից:

Այլ նորություններ

«Վիյ»․ սարսափ հեքիաթ մեծահասակների համար՝ ռուսական թատրոնի բեմումՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի «Վիյ» ներկայացումը՝ Նորա Գրիգորյանի ռեժիսուրայով: Բեմականացումը՝ Սերգեյ Ֆեդոտովի (ՌԴ)։«Վերհիշիր անունը քո»՝ մոնոներկայացման առաջնախաղ Ստանիսլավսկու թատրոնի Փոքր բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը կհամալրի «Վերհիշիր անունը քո» մոնոպիեսը: Ներկայացման բեմադրիչն ու դերասանը ՀՀ վաստակավոր արտիտ Ռոբերտ Հակոբյանն է: Պիեսի բեմականացումը Ռ. Հակոբյանինն է՝ թատրոնի գրական մասի վարիչ Մարինե Մարինոսյանի հետ համահեղինակությամբ: Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, խորեոգրաֆիան՝ Նունե Կիրակոսյանի: «Վերհիշիր անունը քո» մոնոներկայացումը հիմնված է Վ. Հունանյանցի պիեսի վրա և պատմում է իրական դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել 1915 թվականին՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ: Ներկայացումը պատմում է հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի կյանքի մասին, ով ստեղծել է ոչ միայն գեղեցիկ խորալներ ու եկեղեցական շարականներ, այլ նաև հայտնի է որպես հայ ժողովրդական երգերի հանրահռչակող։ Առաջնախաղերը կկայանան հոկտեմբերի 4-ին, 5-ին և 30-ին:«Նրան սպասելիս». առաջնախաղ՝ Ռուսական թատրոնի Փոքր բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը կհամալրի ժամանակակից դրամատուրգ և ռեժիսոր Միխայիլ Խեյֆեցի «Նրան սպասելիս» պիեսը՝ Ելենա Վարդանյանի ռեժիսուրայով։«Բալզամինովի ամուսնությունը». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմումԵրևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի Ա. Ն․ Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» պիեսը, որին հեղինակը տվել է «Տեսարաններ մոսկովյան կյանքից» ժանրային բնութագիրը։ Ներկայացման բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է:
Բոլոր նորությունները →