Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

«Վիյ»․ սարսափ հեքիաթ մեծահասակների համար՝ ռուսական թատրոնի բեմում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի «Վիյ» ներկայացումը՝ Նորա Գրիգորյանի ռեժիսուրայով: Բեմականացումը՝ Սերգեյ Ֆեդոտովի (ՌԴ)։

Ն.Վ. Գոգոլի համանուն պատմվածքի մոտիվներով բեմադրված «Վիյ»-ը զգացմունքների, սիրո ու գայթակղության, մարդու մեջ երկու պայքարող սկիզբների մասին է՝ լույսի ու խավարի, երկրայինի ու վեհի։

Ուսանող փիլիսոփա Խոմա Բրուտը երեք գիշեր մենակ անցկացնում է մահացած վհուկ Պաննոչկայի դագաղի մոտ։ Խավարի գալուստով չար ոգին կենդանանում է... Կկարողանա՞ Խոման դիմակայել դրան և գոյատևել այդ անհավասար պայքարում։ Պիեսում միահյուսվում են հումորը, սարսափը, հեղինակի մտորումները կյանքի և կյանքում մարդու տեղի մասին:

Ներկայացման ամբողջ ընթացքում հանդիսատեսը կհայտնվի հոգեբանական ու զգացմունքային տարբեր իրավիճակներում։ Նա մերթ կծիծաղի, մերթ լաց կլինի, մերթ կկարեկցի հերոսներին։ Բայց միևնույն ժամանակ նրա հոգին համակված կլինի անհայտ և խորհրդավոր մութ ուժերի հանդեպ վախով:

Ներկայացման մեջ խաղում են ՀՀ վաստակավոր արտիստներ Իրա Հարությունյանը, Ռոբերտ Հակոբյանը, դերասաններ Լիլյա Մուկուչյանը, Մանվել Խաչատրյանը, Սերգեյ Գրիգորյանը, Մանվել Սարգսյանը, Արեն Խաչատրյանը, Արման Մեժլումյանը, Իվան Ստեպանովը, Յուրի Սոշնիկովը, Գրիգոր Խոջոյանը, Հայարփի Զուռնաչյանը, Աննա Մանուչարյանը, Մելսիդա Հակոբյանը, Յանա Թուրգունյանը, Նատալիա Արուտյունովան։

Ներկայացման բեմանկարիչները Արթուր Հարությունյանն ու Տիգրան Հարությունյանն են, զգեստների նկարիչը` Լուսինե Կարապետյանը, խորեոգրաֆիան`Արա Ասատուրյանի, երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի:

Ներկայացումը նախատեսված է 16+ անձանց համար: Ներկայացման ժանրը՝ սարսափ հեքիաթ մեծահասակների համար։

Առաջնախաղերը կկայանան ս.թ. նոյեմբերի 26-ին և 27-ին:

Այլ նորություններ

«Վերհիշիր անունը քո»՝ մոնոներկայացման առաջնախաղ Ստանիսլավսկու թատրոնի Փոքր բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը կհամալրի «Վերհիշիր անունը քո» մոնոպիեսը: Ներկայացման բեմադրիչն ու դերասանը ՀՀ վաստակավոր արտիտ Ռոբերտ Հակոբյանն է: Պիեսի բեմականացումը Ռ. Հակոբյանինն է՝ թատրոնի գրական մասի վարիչ Մարինե Մարինոսյանի հետ համահեղինակությամբ: Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, խորեոգրաֆիան՝ Նունե Կիրակոսյանի: «Վերհիշիր անունը քո» մոնոներկայացումը հիմնված է Վ. Հունանյանցի պիեսի վրա և պատմում է իրական դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել 1915 թվականին՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ: Ներկայացումը պատմում է հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի կյանքի մասին, ով ստեղծել է ոչ միայն գեղեցիկ խորալներ ու եկեղեցական շարականներ, այլ նաև հայտնի է որպես հայ ժողովրդական երգերի հանրահռչակող։ Առաջնախաղերը կկայանան հոկտեմբերի 4-ին, 5-ին և 30-ին:«Նրան սպասելիս». առաջնախաղ՝ Ռուսական թատրոնի Փոքր բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը կհամալրի ժամանակակից դրամատուրգ և ռեժիսոր Միխայիլ Խեյֆեցի «Նրան սպասելիս» պիեսը՝ Ելենա Վարդանյանի ռեժիսուրայով։Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 85-րդ թատերաշրջանը կբացի Ա. Պ. Չեխովի «Բալենու այգին» կատակերգությամբԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր՝ 85-րդ թատերաշրջանի բացումը կկայանա ս.թ. սեպտեմբերի 16-ին Ա. Պ. Չեխովի «Բալենու այգին» կատակերգությամբ (բեմադրությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի)։ Ներկայացման առաջնախաղը կայացել է ս/թ մայիսի 7-ին։Ուշադրությո՛ւն. խարդախները ստեղծել են մեր թատրոնի կեղծ կայքըՀարգելի՛ հանդիսատես, շտապում ենք տեղեկացնել, որ խարդախները ստեղծել են մեր թատրոնի կեղծ կայքը։ Ցանցում հայտնվել է https://drammtheatre.com/ կայքը, որը ներկայանում է որպես Ստանիսլավսկու անվան Երևանի ռուսական դրամատիկական թատրոնի պաշտոնական կայք և որի միջոցով իրականացվում է նաև տոմսերի վաճառք։
Բոլոր նորությունները →