Ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնին
Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի նոյեմբերի 1-ից 8-ը անցկացվող Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնին։ Նոյեմբերի 6-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրվի «Թագավորների խաղերը» (բեմադրությունը՝ Սուրեն Շահվերդյանի) դրաման՝ ըստ ամերիկացի դրամատուրգ Ջեյմս Գոլդմենի «Առյուծը ձմռանը» գործի: