Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

«Խաղը»․ ռեժիսորական դեբյուտ ռուսական թատրոնի փոքր բեմում

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Խաղը» ներկայացումը՝ ըստ Դոն Նիգրոյի «Գորգոնները» պիեսի։

«Խաղը» ներկայացումը բեմադրել է թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը։ Սա նրա ռեժիսորական դեբյուտն է:

Հանրահայտ ամերիկյան դրամատուրգ Դոն Նիգրոյի պիեսները մեծ ճանաչում են վայելում և չեն իջնում աշխարհի շատ թատրոնների բեմերից: Բացառություն չդարձավ նաև մեր թատրոնը, որտեղ արդեն երկրորդ ներկայացումն է բեմադրվում ըստ Դ. Նիգրոյի պիեսի:

«Խաղը» («Գորգոնները») պիեսը ներկայացնում է երկու հոլիվուդյան կինոաստղերի, որոնց տրվել է հանրության սերն ու հանրաճանաչությունը վերադարձնելու վերջին հնարավորությունը՝ միասին նկարահանվել նույն ֆիլմում: Բեմում կինոաստղն է և նրա վաղեմի մրցակցուհին: Եվ եթե Նիգրոյի պիեսում գործող անձինք կանացի դուետ են, ապա մեր ներկայացման մեջ հայտնվում է երրորդ կերպարը՝ երիտասարդ արտիստը: Դժվարին ճակատագրով տղա, որի հիշողություններն այդ երկու տաղանդավոր կանանց մասին կօգնեն ավելի լավ գլուխ հանել նրանց փոխհարաբերությունները և ճակատագրերը: Արդյո՞ք գոյություն ունի կանանց ընկերություն: Ի՞նչ է պետք զոհաբերել հաջողության հասնելու ճանապարհին: Այս և այլ հարցերի հանդիսատեսը կստանա պատասխանները՝ դիտելով մեր նոր ներկայացումը:

Ներկայացման դերակատարներն են Լիլիա Մուկուչյանը, Լալիտա Բուկիան, Մանվել Խաչատրյանը և Անտոն Աղաջանյանը: Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, խորեոգրաֆը`Նունե Կիրակոսյանը:

Ներկայացումը նախատեսված է 18+ անձանց համար: Առաջնախաղերը կկայանան մարտի 9, 10 և 15, 16-ին:

Այլ նորություններ

Ռուսական թատրոնը Ամանորին կներկայացնի «Մաուգլի» ներկայացումըԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի «Մաուգլի» ներկայացումը՝ ըստ Ռեդյարդ Քիփլինգի ստեղծագործությունների: Բեմադրությունն ու բեմականացումը՝ Նորա Գրիգորյանի:Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի և Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիրՕրերս Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի և Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ Հանդիպման ընթացքում ԵՄԱՊՔ տնօրեն Վրեժ Կիրակոսյանն ու Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, քննարկեցին հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։«ԿոնտրԱկտ»․ ներկայացում - դրամեդի ռուսական թատրոնի բեմումԲրիտանացի հեղինակ Մայք Բարտլետի «ԿոնտրԱկտ» դրամեդին (տրագիկոմեդիայի ենթաժանր) կհամալրի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը՝ բեմադրիչ Նորա Գրիգորյանի ռեժիսուրայով: Թարգմանությունը՝ Տիմուր Սալիխովի։Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը «Սկապենի արարքները» ներկայացմամբ կմասնակցի Հրազդանում անցկացվող հանրապետական երիտասարդական թատերական փառատոնինԵրևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ժ․ Բ․ Մոլյերի #Սկապենի_արարքները ներկայացմամբ կմասնակցի Հրազդանում անցկացվող հանրապետական երիտասարդական թատերական փառատոնին։ Ներկայացումը, որի բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է, կներկայացվի ապրիլի 14-ին Հրազդանի Դրամատիկական թատրոն-Մշակութային կենտրոնի բեմում: «Սկապենի արարքները» ներկայացումը յուրահատուկ սիրո խոստովանություն է թատրոնին՝ ուրախ, խորաթափանց, տեղ-տեղ հեգնական: Ներկայացման առաջնախաղը կայացել է 2021թ․ մայիսի 28-ին։ Նշենք, որ փառատոնի շրջանակում կցուցադրվի 11 ներկայացում` Երևանի, Գյումրու, Վանաձորի, Կապանի, Արտաշատի թատրոնների մասնակցությամբ: Փառատոնն անց է կացվում Հայաստանի թատերական գործիչների միության և Հրազդանի համայնքապետարանի, «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի համագործակցմամբ:
Բոլոր նորությունները →