Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Կ․Ստանիսլավսկու անվան թատրոնում կկայանա «Ինքնասպանը» ներկայացման առաջնախաղը

Շուտով Երևանի Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Նիկոլայ Էրդմանի «Ինքնասպանը» ներկայացումը, որի բեմադրիչը Նորա Գրիգորյանն է։ Պիեսը գրվել է 1982թ.-ին, սակայն արգելվել գրաքննության կողմից։ Ն․Էրդմանի կենդանության օրոք պիեսը չի տպագրվել և չի բեմադրվել։ Առաջին անգամ այն բեմադրվել է Մոսկվայի Սատիրայի թատրոնում, բայց առաջնախաղից հետո ներկայացման ցուցադրությունն արգելվել է։ Խորհրդային մարդը ազատությունից զուրկ է, և նա անկարող է որոշումներ կայացնել, թե ինչպես պետք է ապրել ու նույնիսկ մահանալ, ինչպես ուզում է։ Պիեսի հիմքում մարդու և իշխանությունների միջև ստեղծված հարաբերություններն են, անձի ազատությունը։ Մեր առջև «փոքր մարդու» թեման է, որին ընթերցողը լավ գիտի՝ Ն․Գոգոլի, Ա․Չեխովի, Ֆ․Դոստոևսկու և այլ հայտնի ռուս գրողների գործերից։ «Փոքր մարդը» պայքարում է հալածման, անձի ոչնչացման դեմ։ Բեմանկարիչ՝ Արթուր Հարությունյան։ Զգեստների նկարիչ՝ Ինեսա Սևունց: Պարերը՝ Արա Ասատուրյանի։ Ներկայացման առաջնախաղը կկայանա ապրիլի 6-ին և 7-ին։

Այլ նորություններ

Շեքսպիրյան կրքերը եռում են․․․Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ակտիվ աշխատանքներ են իրականացվում։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը։ Նրա խոսքով՝ թատրոնում երկու խումբ զուգահեռաբար երկու ներկայացում է պատրաստում։ «Մարտի վերջերին հանդիսատեսի դատին կհանձնենք Նիկոլայ Էրդմանի «Ինքնասպանը» (բեմադրիչ՝ Նորա Գրիգորյան)։ Զուգահեռաբար ընթանում են Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման փորձերը, որի բեմադրիչը ես եմ։ Ներկայացման առաջնախաղը մայիսին է։ Բացի դրանից բեմ կվերադառնան «Գայլն ու յոթ ուլիկները», «Բժիշկ Այբոլիտը» մանկական ներկայացումները (բեմադրիչ՝ ՀՀ վաստ․արտիստ Իռա Հարությունյան)։ Ինչ վերաբերում է «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմանը՝ պետք է ասեմ, որ անասելի հետաքրքիր գործ է, որը լուրջ ու մանրակրկիտ մոտեցում է պահանջում։ Պիեսն ունի բարդ կառուցվածք, վառ ու կրքոտ կերպարների մարմնավորումը դերասաններից ֆիզիկական և հուզական մեծ լարում է պահանջում։ Բանաստեղծական տեքստը այնքան էլ դյուրամարս չէ։ Սա այն պիեսներից է, որը դերասաններին զարգանալու և աճելու հնարավորություն է տալիս։ Փորձերին զուգահեռ անց ենք կացնում բեմական խոսքի թրեյնինգների շարք, որը վարում է Դարյա Կազեևան։ Ներկայացման բարդ պլաստիկ լուծումների վրա աշխատում է Արա Ասատուրյանը։ Մի խոսքով, աշխատանքը եռում է, դերասանները մեծ ոգևորությամբ են աշխատում, և դա չի կարող չուրախացնել։ Ակտիվ աշխատանքներ են տարվում նաև ներկայացման գեղարվեստական ձևավորման վրա․ զգեստների նկարիչ՝ Ինեսա Սևունց, բեմանկարիչ՝ Արթուր Հարությունյան»։ Կարեն Ներսիսյանը նկատեց, որ փետրվար-մարտ ամիսներն իր համար գերծանրաբեռնված են։ Մինչ ռուսական թատրոնում գեղարվեստական ղեկավար նշանակվելը բեմադրիչն այլ պայմանավորվածություններ ուներ․ «Մի քանիսից հրաժարվեցի, հավատացեք, քիչ չէին․․․Սակայն չէի կարող հրաժարվել Սարանսկի ռուսական դրամատիկական թատրոնում նախատեսված Ժան-Բատիստ Մոլիերի «Ժորժ Դանդեն, կամ Խաբված ամուսինը» պիեսի բեմադրության առաջարկից։ Այն պետք է սուղ ժամկետներում ավարտին հասցնեմ։ Ի դեպ, ներկայացումը մասնակցում է Սարանսկում անցկացվող արտերկրի ռուսական դրամատիկական թատրոնների «Սոոտեչեստվեննիկի» XVI միջազգային փառատոնին։ Այդ փառատոնին Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցել է։ Ու, թեև, այս տարի ներկայացում չի ցուցադրի, սակայն ներկայացուցիչ կունենա։ Փառատոնի ծրագրում նշված է Կարեն Ներսիսյան՝ Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Հանգիստ եմ, որ իմ բացակայության օրերին Երևանում թատրոնը ստեղծագործական պարապուրդի չի մատնվի»։Կկայանա «Հիշատակման աղոթք»` նվիրում Ալեքսանդր Գրիգորյանին տեսաֆիլմի պրեմիերանՍ.թ. հունվարի 29, 30, 31 -ին, երեք երեկո, ժամը 18.00 -19.00 «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերով առաջին անգամ կցուցադրվեն բեմադրող-ռեժիսոր Գայանե Առաքելյանի հեղինակային ֆիլմի. «Ալեքսանդր Գրիգորյան և Հայաստան», «Ալեքսանդր Գրիգորյան և Արտերկիր», «Մեր Ալեքսանդր Գրիգորյանը» եռապատման մասերը: «Հիշատակման աղոթք»` նվիրում ֆիլմը ստեղծվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվերով, որպես հիշատակի տուրք` 2017 թվականին իր մահկանացուն կնքած, ՀՀ ժողովրդական արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, Ստանիսլավսկու և Սմոկտունովսկու միջազգային մրցանակների դափնեկիր, կես դարից ավելի Երևանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ալեքսանդր Գրիգորյանին: Ֆիլմի մտահղացման, սցենարի հեղինակն է բեմադրող ռեժիսոր, պրոդյուսեր Գայանե Առաքելյանը, որի տարիների ընթացքում նկարահանած թատրոնի խաղացանկային բեմադրությունների և հոբելյանական երեկոների հիշարժան հատվածներ, բազում՝ առաջներում և ներկայումս, արված հարցազրույցներ, նաև բազմաթիվ ԶԼՄ -ների տեսանյութեր տեղ են գտել այս ֆիլմում, որը ժողովուրդների միջև մշակութային կապերի պահպանման իրական հավաստագիր է: Բազմափորձ արվեստագետ ռեժիսորի հետ աշխատել են բեմադրող օպերատոր Դավիթ Սիմոնյանը, հնչունային ռեժիսոր Դավիթ Դավթյանը, օպերատոր-մոնտաժող Մխիթար Սերոբյանը: Ֆիլմը Ա. Գրիգորյան՝ տաղանդավոր հայ ռեժիսոր-մանկավարժի ստեղծագործական գործունեության, ինքնատիպ աշխարհայացքի և վառ անհատականության, ձեռագրի բացահայտում է: Այն Երևանի թատերական լավագույն օջախներից մեկի և տասնամյակների մշակութային պանծալի մթնոլորտի արժևորումն է, յուրատիպ թատերական արվեստի վավերագիր- վերհուշ:Ռուսական թատրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունիՀՀ մշակույթի նախարարությունն որոշում է կայացրել Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի PR մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանին։ Այդ մասին այսօր թատրոնի աշխատակազմին հայտնել է ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը։ Նշանակումն արվել է 6 ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։ Ըստ Ն․ Ղարիբյանի՝ 2018թ․ դեկտեմբերի 30-ին լրացել էր Ֆ․ Դավթյանի պաշտոնավարման պայմանագրի ժամկետը․ «Համաձայն ՀՀ մշակույթի նախարարության որդեգրած նոր քաղաքականության՝ բոլոր ՊՈԱԿ-ներում մինչ այժմ նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները նոր անձիք են, սակայն սա չի նշանակում, որ նախկին տնօրեններն այլևս իրավունք չունեն մասնակցելու հայտարարված մրցույթին»։ Ն․Ղարիբյանը շնորհակալություն է հայտնել Ֆ․ Դավթյանին երկարամյա և արդյունավետ գործունեության համար։ Նշենք, որ Ֆրեդերիկ Դավթյանը թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 1999թ․-ից։ Որպես դերասան թատրոնում աշխատանքի է անցել 1983թ.-ից։Ռուսական թատրոնը տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունիՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ․ Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիաննա Մխիթարյանին։ Այդ մասին այսօր թատրոնի աշխատակազմին հայտնել են նախարարությունից։ Նշանակումն արվել է մեկ ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։ Նշենք, որ վեց ամիս Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է եղել թատրոնի դերասան, PR մենեջեր Յուրի Իգիթխանյանը։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Իգիթխանյանին արդյունավետ գործունեության համար։
Բոլոր նորությունները →