Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

«Փսիխոզ 4։48․ Հոգու խոստովանություն»․ առաջնախաղ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Նոր բեմում կայացավ «Փսիխոզ 4.48․ Հոգու խոստովանություն» ներկայացման ցուցադրությունը՝ ըստ Սառա Քեյնի պիեսի։ Բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյան։ Բեմանկարչությունը՝ Արգիշտի Փիլոյանի։

«Փսիխոզ 4։48․ Հոգու խոստովանություն» ներկայացումը անմիջական ազդեցություն է թողնում հանդիսատեսի վրա։ Այն գրված է բանաստեղծական ոճով և ներկայացնում է մի մարդու ներքին խոստովանությունը, որի կյանքում դեպրեսիան դարձել է անողոք ուղեկից։

Բեմում հանդիսատեսը տեսնում է մի կնոջ, որը փորձում է դուրս գալ հոգեբանական փակուղուց։

Մենախոսությունները, կարճ ու հատվածական երկխոսությունները և հերոսուհու մտքերի ռիթմիկ պոռթկումները հանդիսատեսին տանում են նրա ներաշխարհ՝ մի գիտակցություն, որը մասնատվում է, որոնում և պայքարում։

Հնչյուններն ու բառերը, միաձուլված շարժման հետ, ներկայացմանը հաղորդում են ներքին պայքարի լարված և մտերմիկ մթնոլորտ։

Ներկայացման մեջ խաղում են Աննա Պուշկինան, Կարեն Հակոբյանը։

Ներկայացումը նախատեսված է 18+ տարիքային սահմանափակմամբ հանդիսատեսի համար։

Ներկայացումներն այս նորությունից

Փսիխոզ 4։48Նոր բեմ20 նոյ 20:00Գնել տոմս

Այլ նորություններ

«Յամա»․ Ռուսական թատրոնի նոր բեմադրությունըՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ «Յամա» ներկայացման պրեմիերան՝ ըստ Ալեքսանդր Կուպրինի համանուն վիպակի։ Ներկայացման բեմադրիչն է Գոռ Մարգարյանը։Փոքր բեմի խաղացանկը կհամալրի նոր ներկայացումով՝ «Շեքսպերիմենտ»Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը կհամալրի նոր ներկայացումով՝ «Շեքսպերիմենտ», ըստ Ու. Շեքսպիրի սոնետների։ Ներկայացման բեմադրիչը Էլմիրա Սոլոյանն է։ Բեմանկարչությունը՝ Արեգ Միրիջանյանի:«Հյուսիսային հանդիպումներ» 8-րդ միջազգային թատերական փառատոնինԵրևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի «Հյուսիսային հանդիպումներ» 8-րդ միջազգային թատերական փառատոնին, որը տեղի կունենա Նիժնևարտովսկում (Ռուսաստան)։«Անահիտ»․ առաջնախաղ՝ Ռուսական դրամատիկական թատրոնի բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կայացավ պլաստիկ դրամա «Անահիտ» ներկայացումը՝ ըստ Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի։ Նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյանը, բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյան։
Բոլոր նորությունները →