Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը սկում է նոր նախագիծ`#ՇնորհակալությունԲժիշկներին

Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը սկում է նոր նախագիծ` #ՇնորհակալությունԲժիշկներին:

Անգնահատելի է այն բժիշկների ներդրումն, որոնք այս ծանր օրերին առաջնագծում ու թիկունքում հերոսական աշխատանք են կատարել՝ փրկելով բազում կյանքեր ու դեռ շարունակում են անտրտունջ ծառայել իրենց գործին՝ հանուն մեր Հայրենիքի, հանուն Կյանքի։

Թատրոնի համար մեծ պատիվ է հրավիրել նրանց խաղացանկում առկա բոլոր ներկայացումներին:

Այլ նորություններ

Պրեմիերա՝ «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ։»Թատրոնը պետք է միշտ ապրի։ Եվ Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակում է իր աշխատանքները։ Ս․ թ․ դեկտեմբերի 24-ին հանրության դատին ենք հանձնելու ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ։» պիեսը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով, որի բեմադրական աշխատանքների մեկնարկը տրվել էր հունիսին։Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կունենա օդափոխության և հովացման նոր համակարգԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կունենա օդափոխության և հովացման նոր համակարգ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը: Մ. Մխիթարյանի փոխանցմամբ՝ օրերս ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել թատրոնին գումար՝ օդափոխության, հովացման, սառնարանային կայանքի վերագործարկման և ավտոմատացման աշխատանքների ձեռքբերման համար: «Պետք է ասեմ, որ թատրոնի համար սա շատ նշանակալի իրադարձություն է, քանի որ տարիներ շարունակ թատրոնում չեն գործել օդափոխության և հովացման համակարգերը, ինչը մեծ անհարմարավետություն է ստեղծել թե հանդիսատեսի, թե դերասանների համար»,- ասաց Մ. Մխիթարյանը: Տնօրենն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը հարցին հրատապ արձագանքելու և լուծում տալու համար: Մ. Մխիթարյանն ընդգծեց, որ շուտափույթ գործի կանցնեն, որպեսզի ավելի սեղմ ժամկետներում ունենան հարմարավետ պայմաններ: «Ստեղծագործական դադարներ չեն լինի թատրոնում, քանի որ միաժամանակ պատրաստվում են նոր ներկայացումներ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով կբեմադրվի ամերիկացի հայտնի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» պիեսը: Բացի այդ, ևս երկու գործի վրա այս պահին աշխատում են բեմադրիչներ Իռա Հարությունյանն ու Մանվել Խաչատրյանը: Ի. Հարությունյանը՝ Ջո Օրտոնի «Ինչ է տեսել պալատականը», իսկ Մ. Խաչատրյանը՝ Ս․ Մրոժեկի «Ամռան օր» ներկայացումների վրա»:Ռուսական թատրոնը շուտով նոր բեմական տեխնիկա կունենաԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի և «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի միջև օրերս ստորագրվել է պայմանագիր, համաձայն որի, իրենց ընկերությունը կաջակցի թատրոնին՝ հոգալով թատրոնի տեխնիկայի՝ ձայնային սարքավորումների ֆինանսական ծախսերը:«Սկապենի արարքները»՝ ռուսական թատրոնի բեմումՄայիսի 28-ին և 29-ին Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Ժ․Բ․ Մոլյերի «Սկապենի արարքները» կատակերգությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով։
Բոլոր նորությունները →