Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

Ռուսական թատրոնը Ամանորին կցուցադրի «Մատնաչափիկ» ներկայացումը

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի Հանս Քրիստիան Անդերսենի «Մատնաչափիկը» հեքիաթի հիման վրա ստեղծված ներկայացումը։ Ներկայացման բեմադրիչը Նունե Կիրակոսյանն է: Ներկայացման բեմանկարիչը Տիգրան Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Յուլիա Ֆինկը:

Ներկայացման մեջ խաղում են թատրոնի երիտասարդ դերասանները։ Զանգվածային տեսարններում՝ ԵԹԿՊԻ ուսանողներն են (Սուրեն Շահվերդյանի արվեստանոց)։

Ծաղիկից ծնված փոքրիկ աղջիկը, որի անունը Մատնաչափիկ է, անցնում է բազմաթիվ փորձությունների միջով: Ճանապարհին նա հանդիպում է Դոդոշին, Բզեզին և Խլուրդին, որոնցից յուրաքանչյուրը ցանկանում է նրան իր հարսնացուն դարձնել: Չնայած դժվարություններին, Մատնաչափիկը մնում է բարի և հավատարիմ իր երազանքներին: Ի վերջո, նա գտնում է իր երջանկությունը՝ տունը, որտեղ իրեն սպասում են։

Ներկայացումից առաջ փոքրիկ հանդիսատեսին հյուր կգան Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Ներկայացումների ցուցադրությունը կմեկնարկի դեկտեմբերի 18-ից:

Ներկայացումներն այս նորությունից

ՄատնաչափիկըՀիմնական բեմամսաթվերը կհայտարարվեն

Այլ նորություններ

Փոքր բեմի խաղացանկը համալրեց «Հարաբերություններ» դրամանԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը համալրեց «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչը Էլմիրա Սոլոյանն է։Երևանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա ՄոսկվայումԵրևանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Մոսկվայում: #Նոյեմբերի_30-ին հանդիսատեսին կներկայացվի դրամատուրգ Բեատա Գուլչինսկայայի պիեսի հիման վրա բեմադրված «Երկու գումարած երկու» կամ «Ծաղկեփունջ երկնագույն հիմալայան կակաչներից» (բեմադրիչ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Իրա Հարությունյան) ներկայացումը: Ցուցադրությունը տեղի կունենա Մոսկվայի Կրեմլի պալատի (Փոքր հանդիսասրահ) բեմում։Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Մոսկվայում կայանալիք «Երկխոսություններ» («Диалоги») IV միջազգային թատերական փառատոնինԵրևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Մոսկվայում կայանալիք «Երկխոսություններ» («Диалоги») IV միջազգային թատերական փառատոնին։ #Նոյեմբերի 22-ին Մոսկվայի «Չելովեկ» դրամատիկական թատրոնի բեմում Հայաստանը ներկայացնող թատերախումբը կցուցադրի Դ. Կարոնի պիեսի հիման վրա բեմադրված «Կեղծ նոտա» (բեմադրությունը՝ Լևոն Ուզունյանի) ներկայացումը։«Փող։ Կիրք։ Իշխանություն։» ներկայացումը կմասնակցի Չեխովի անվան թատերական միջազգային հեղինակավոր փառատոնինԿ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Չեխովի անվան թատերական միջազգային հեղինակավոր փառատոնին։ Հունիսի 9, 10, 11-ին Ա. Ս. Պուշկինի անվան թատրոնի բեմում Երևանի ռուսական դրամատիկական թատրոնը կցուցադրի «Փող։ Կիրք։ Իշխանություն։» դրաման ըստ Ի. Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի՝ Սուրեն Շահվերդյանի ռեժիսուրայով։ Ներկայացման առաջնախաղը կայացել է 2024թ-ի սեպտեմբերի 27-ին։
Բոլոր նորությունները →