Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Պրեմիերա՝ «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ։»

Թատրոնը պետք է միշտ ապրի։ Եվ Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակում է իր աշխատանքները։ Ս․ թ․ դեկտեմբերի 24-ին հանրության դատին ենք հանձնելու ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ։» պիեսը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով, որի բեմադրական աշխատանքների մեկնարկը տրվել էր հունիսին։

Գաղտնիք չէ, որ երբեմն մարդու վարքը ղեկավարվում է բնազդներով:

Դա լա՞վ է, թե՞ վատ, վախենալու՞, թե՞ սրտառուչ: Դա, հավանաբար, կախված է հանգամանքներից:

Տասնմեկ կարճ պատմվածքներ կյանքի իմաստի և այսօրվա մասին:

Սա ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի պիեսի առաջին բեմադրությունն է Հայաստանում, չնայած նրա անունը լայնորեն հայտնի է թատերական աշխարհում: Ներկայացման ռուսերեն թարգմանությունը վերնագրված է «Պատմություններ գազանների մասին»։

«Սրտառուչ, հուզիչ, երբեմն վախենալու։ Մեր օրերում ունի արդիական հնչեղություն»,- այսպես է բնութագրում Նիգրոյի գործը բեմադրիչ Կարեն Ներսիսյանը։

Ներկայացման մեջ խաղում են թատրոնի թե́ ավագ, թե́ երիտասարդ սերնդի դերասաններ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Բալանդինան, Անտոն Աղաջանյանը, Էրվին Ամիրյանը, Ելենա Վարդանյանը, Արման Մեժլումյանը, Լիլյա Մուկուչյանը, Լև Նալբանդյանը, Լալիտա Բուկիան, Արթուր Պետրոսյանը, Մանվել Խաչատրյանը, Արեն Խաչատրյանը, Հայարփի Զուռնաչյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Թեհմինե Խաչատրյանը։

Բեմանկարչությունն իրականացրել է Արթուր Հարությունյանը, զգեստները՝ Գայանե Չոլակյանը, խորեոգրաֆիան՝ Արա Ասատուրյանի։

Նշենք, որ թատրոնում խստագույնս պահպանվում են հակահամաճարակային կանոնները։

Այլ նորություններ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կունենա օդափոխության և հովացման նոր համակարգԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կունենա օդափոխության և հովացման նոր համակարգ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը: Մ. Մխիթարյանի փոխանցմամբ՝ օրերս ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել թատրոնին գումար՝ օդափոխության, հովացման, սառնարանային կայանքի վերագործարկման և ավտոմատացման աշխատանքների ձեռքբերման համար: «Պետք է ասեմ, որ թատրոնի համար սա շատ նշանակալի իրադարձություն է, քանի որ տարիներ շարունակ թատրոնում չեն գործել օդափոխության և հովացման համակարգերը, ինչը մեծ անհարմարավետություն է ստեղծել թե հանդիսատեսի, թե դերասանների համար»,- ասաց Մ. Մխիթարյանը: Տնօրենն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը հարցին հրատապ արձագանքելու և լուծում տալու համար: Մ. Մխիթարյանն ընդգծեց, որ շուտափույթ գործի կանցնեն, որպեսզի ավելի սեղմ ժամկետներում ունենան հարմարավետ պայմաններ: «Ստեղծագործական դադարներ չեն լինի թատրոնում, քանի որ միաժամանակ պատրաստվում են նոր ներկայացումներ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով կբեմադրվի ամերիկացի հայտնի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» պիեսը: Բացի այդ, ևս երկու գործի վրա այս պահին աշխատում են բեմադրիչներ Իռա Հարությունյանն ու Մանվել Խաչատրյանը: Ի. Հարությունյանը՝ Ջո Օրտոնի «Ինչ է տեսել պալատականը», իսկ Մ. Խաչատրյանը՝ Ս․ Մրոժեկի «Ամռան օր» ներկայացումների վրա»:Ռուսական թատրոնը շուտով նոր բեմական տեխնիկա կունենաԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի և «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի միջև օրերս ստորագրվել է պայմանագիր, համաձայն որի, իրենց ընկերությունը կաջակցի թատրոնին՝ հոգալով թատրոնի տեխնիկայի՝ ձայնային սարքավորումների ֆինանսական ծախսերը:«Գարդենիա». առաջնախաղ բաց երկնքի տակԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Գարդենիա»՝ ըստ լեհ երիտասարդ դրամատուրգ Էլջիբեթա Հովանեցի համանուն պիեսի (թարգմանությունը՝ Իրինա Ադելգեյմի) ներկայացումը, որի բեմադրիչը Գոռ Մարգարյանն է:«Չսեր». հոգեբանական դրամա ռուսական դրամատիկական թատրոնի բեմումՄարտի 20-ին և 21-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Չսեր» հոգեբանական դրաման՝ ըստ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Ես եկել եմ միայն զանգահարելու» պատմվածքի (բեմականացումը՝ Սերգեյ Թովմասյանի, թարգմանությունը՝ Մարինե Մարինոսյանի): Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է:
Բոլոր նորությունները →