«Մկների ժողովը»՝ ռուսական թատրոնի բեմում
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրնում կայացավ մանկական ներկայացման առաջնախաղ։ Փոքրիկ հանդիսատեսի դատին հանձնվեց «Մկների ժողովը»՝ ըստ Աթաբեկ Խնկոյանի համանուն առակի:
Առակները սովորեցնում են լինել բարի, ազնիվ, ընկերասեր: Կենդանիների փոխհարաբերությունների օրինակով բացահայտվում է մարդկային որակների էությունը, ցուցադրվում են արատները։
«Մկների ժողովը» երաժշտական ներկայացումը բեմադրել է թատրոնի խորեոգրաֆ Նունե Կիրակոսյանը։ Սա նրա ռեժիսորական դեբյուտն է:
Ներկայացման մեջ խաղում են թատրոնի երիտասարդ դերասանները։
Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը՝ Մարի Սարգսյանը, երաժշտական ձևավորումը և պարերը` Նունե Կիրակոսյանի:
Ներկայացումը նախատեսված է 6+ տարեկան երեխաների համար։ Առաջնախաղերը կկայանան հունիսի 3-ին և 4-ին:
