Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

«Ֆարյատևի երևակայությունները». առաջնախաղ՝ Ռուսական թատրոնի Փոքր բեմում

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկըկհամալրի ժամանակակից դրամատուրգ Ալլա Սոկոլովայի «Ֆարյատևիերևակայությունները» պիեսը՝ Օլեգ Գալիցկու ռեժիսուրայով։

Ա.Սոկոլովայի «Ֆարյատևի երևակայությունները» պիեսը սիրո, մենության, հանդիպումների ևբաժանումների, երևակայությունների և իրականության մասին է։

Պիեսի գլխավոր հերոսը՝ Պավել Ֆարյատևը, նույն փոքրիկ մարդն է, որին ճանաչում ենքԳոգոլի, Չեխովի, Դոստոևսկու և այլ ռուս գրողների ստեղծագործություններից։ Նա ապրում էիր երազներում, իրականությունը վախեցնում է նրան։

Ներկայացման հերոսները երազում են սիրել ու երջանիկ լինել, բայց կարո՞ղ է իրականանալնրանց երազանքը, որն անիրագործելի է թվում։ Իհարկե, գուցե մի օր ամեն ինչ լավ լինի, բայցոչ հիմա։ Ոչ իրենց իրականության մեջ։

Ներկայացման դերակատարներն են Սերգեյ Գրիգորյանը, Լալիտա Բուկիան, ԼիանաՍևումյանը, Հայարփի Զուռնաչյանը, Նատալի Հարությունովան, Յանա Թուրգունյանը:

Ներկայացման բեմանկաչությունը՝ Լեոնիդ Շուլյակովի, Յարոսլավ Լոզայի, զգեստները՝ ՄարիՍարգսյանի, երաժշտական ձևավորումը՝ Օլեգ Գալիցկու:

Ներկայացումը նախատեսված է 14+ անձանց համար:

Առաջնախաղերը կկայանան մայիսի 2-ին, 3-ին և 5-ին:

Այլ նորություններ

«Թագավորների խաղերը». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Թագավորների խաղերը» դրաման (թարգմանությունը՝ Ն. Ի. Կուզմինսկու)՝ ըստ ամերիկացի դրամատուրգ Ջեյմս Գոլդմենի «Առյուծը ձմռանը» գործի: Բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյան:«Բալզամինովի ամուսնությունը» կցուցադրվի Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային փառատոնինԱպրիլի 7-ից 16-ը «Բալթյան տուն» թատրոն-փառատոնը կանցկացնի ԱՊՀ երկրների «Հանդիպումներ Ռուսաստանում» 25-րդ հոբելյանական միջազգային թատերական փառատոնը։«Երկու գումարած երկու». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմումՍ/թ ապրիլի 2-ին և 3-ին Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրնում կկայանա կատակերգության առաջնախաղ։ Կներկայացվի Բեատա Գուլչինսկայայի «Երկու գումարած երկու» կամ «Ծաղկեփունջ երկնագույն հիմալայան կակաչներից» պիեսը, որի ռեժիսորը ՀՀ վաստակավոր արտիստ Իրա Հարությունյանն է։Շնիկով տիկինը». առաջնախաղ՝ Ռուսական թատրոնի Փոքր բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը համալրեց ըստ Ա. Չեխովի «Շնիկով տիկինը» պատմվածքի ներկայացումը։
Բոլոր նորությունները →