Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

«Փող։ Կիրք։ Իշխանություն։» ներկայացումը կմասնակցի Չեխովի անվան թատերական միջազգային հեղինակավոր փառատոնին

Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Չեխովի անվան թատերական միջազգային հեղինակավոր փառատոնին։ Հունիսի 9, 10, 11-ին Ա. Ս. Պուշկինի անվան թատրոնի բեմում Երևանի ռուսական դրամատիկական թատրոնը կցուցադրի «Փող։ Կիրք։ Իշխանություն։» դրաման ըստ Ի. Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի՝ Սուրեն Շահվերդյանի ռեժիսուրայով։ Ներկայացման առաջնախաղը կայացել է 2024թ-ի սեպտեմբերի 27-ին։

Փառատոնը շարունակում է ռուս հանդիսատեսին ծանոթացնել համաշխարհային թատերարվեստի լավագույն ձեռքբերումներին։

Նշենք, որ «Փող։ Կիրք։ Իշխանություն։» ներկայացումը կմասնակցի նաև Վորոնեժում անցկացվող Պլատոնյան միջազգային փառատոնին։

Ներկայացման ցուցադրություններ նախատեսված են նաև Եկատերինբուրգ քաղաքում:

Ներկայացումներն այս նորությունից

Սովորական պատմությունՀիմնական բեմամսաթվերը կհայտարարվեն

Այլ նորություններ

Ռուսական թատրոնում մեկնարկել է «Թատերական շաբաթ» նախագիծըՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում մեկնարկել է «Թատերական շաբաթ» նախագիծը։Ռուսական թատրոնը Ամանորին կցուցադրի «Մատնաչափիկ» ներկայացումըԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի Հանս Քրիստիան Անդերսենի «Մատնաչափիկը» հեքիաթի հիման վրա ստեղծված ներկայացումը։ Ներկայացման բեմադրիչը Նունե Կիրակոսյանն է: Ներկայացման բեմանկարիչը Տիգրան Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Յուլիա Ֆինկը:Փոքր բեմի խաղացանկը համալրեց «Հարաբերություններ» դրամանԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը համալրեց «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչը Էլմիրա Սոլոյանն է։Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցեց Չեխովի անվան XVII Միջազգային թատերական փառատոնինՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գործող Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցեց Ա․ Պ․ Չեխովի անվան հեղինակավոր XVII Միջազգային թատերական փառատոնին՝ ներկայացնելով «Փող։ Կիրք։ Իշխանություն։» բեմադրությունը՝ ըստ Իվան Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի։ Ներկայացման ռեժիսորն էր Սուրեն Շահվերդյանը։
Բոլոր նորությունները →