Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

Ռուսական թատրոնում նշեցին ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանի հոբելյանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գործող Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Ջեյմս Գոլդմանի պիեսի մոտիվներով բեմադրված «Թագավորների խաղերը» ներկայացումը մարտի 17-ին ավարտվեց անակնկալ շնորհավորանքներով: Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և ներկայացման բեմադրիչ Սուրեն Շահվերդյանն ազդարարեց Հենրի II-ի դերակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանի հոբելյանական տարեդարձի մասին:

60-ամյա արտիստին շնորհավորելու էին եկել թատերական գործիչներ, պետական այրեր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը և այլք: Հ. Ղազանչյանը ՀԹԳՄ Ոսկե մեդալ հանձնեց Ռ. Հակոբյանին՝ թատերարվեստին մատուցած անգնահատելի ծառայությունների համար և հոբելյանի առթիվ: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը թատրոնի կողմից հոբելյարին հանձնեց Ալեքսանդր Գրիգորյանի անվան հուշամեդալը:

«Ուզում եմ շնորհակալություն ասել, սիրելի հանդիսատես, որ եկել էիք թատրոն և 1 ժամ 20 րոպե հետևեցիք մեր խաղին: Շնորհակալություն ձեր ժպիտների համար, շնորհակալություն գործընկերներիս, թատրոնի ղեկավարությանը, որ որոշում կայացրեց նշելու հոբելյանս: Հուսամ, որ սա թատրոնում կդառնա ավանդույթ, և կնշվեն ոչ միայն իմ հոբելյանները»,-բեմից անկեղծացավ Ռ. Հակոբյանը:

Ներկայացումներն այս նորությունից

Թագավորների խաղերըՀիմնական բեմ5 դեկ 19:00Գնել տոմս

Այլ նորություններ

«Երիտասարդ բժշկի գրառումները». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Երիտասարդ բժշկի գրառումները» տրագիկոմեդիան՝ ըստ Մ. Բուլգակովի պատմվածքների (բեմականացումը՝ Ն. Գրիգորյանի և Վ. Ժուրավլյովայի): Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է:Ռուսական թատրոնը տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունիԴեկտեմբերի 29-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի անձնակազմին ներկայացրեց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանին։«Փոքրիկ ողբերգությունները»․ առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմումԵրևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի Ա. Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները»՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով:Ռուսական թատրոնում մեկնարկել է «Թատերական շաբաթ» նախագիծըՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում մեկնարկել է «Թատերական շաբաթ» նախագիծը։ Երեկ և այսօր բազում հյուրեր ենք ունեցել։ Մարտի 26-ին մեզ էր այցելել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
Բոլոր նորությունները →