Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Ռուսական թատրոնը Ամանորին կներկայացնի «Մաուգլի» ներկայացումը

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի «Մաուգլի» ներկայացումը՝ ըստ Ռեդյարդ Քիփլինգի ստեղծագործությունների: Բեմադրությունն ու բեմականացումը՝ Նորա Գրիգորյանի:

Մաուգլին անգլիացի գրողի՝ չարի դեմ պայքարի ու հաղթանակի մասին պատմող գազանների կյանքին նվիրված պատմվածքների շարքի գլխավոր հերոսն է: Հեքիաթում Քիփլինգն ընդգծել է մարդու հզորությունը և չարին միասնաբար հաղթելու կարևորությունը:

Հեքիաթի հերոսները կենդանիներ են, բայց մարդու նման են իրենց պահում՝ սիրում են, ատում, դավեր դյութում, նույնիսկ առասպելներ պատմում։ Մարդ Մաուգլին և վայրի կենդանիները ապրում են միևնույն արդարացի օրենքներով։

Ներկայացման մեջ խաղում են թատրոնի երիտասարդ դերասանները։

Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Լուսինե Կարապետյանը, երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի, պլաստիկան` Արա Ասատուրյանի:

Ներկայացումը նախատեսված է 4+ անձանց համար: Ներկայացումից առաջ փոքրիկներին հյուր կգան Ձմեռ պապն ու Ձյունանուշը։

Ներկայացման ցուցադրությունը կմեկնարկի դեկտեմբերի 22-ից:

Այլ նորություններ

Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի և Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիրՕրերս Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի և Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ Հանդիպման ընթացքում ԵՄԱՊՔ տնօրեն Վրեժ Կիրակոսյանն ու Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, քննարկեցին հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։«ԿոնտրԱկտ»․ ներկայացում - դրամեդի ռուսական թատրոնի բեմումԲրիտանացի հեղինակ Մայք Բարտլետի «ԿոնտրԱկտ» դրամեդին (տրագիկոմեդիայի ենթաժանր) կհամալրի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը՝ բեմադրիչ Նորա Գրիգորյանի ռեժիսուրայով: Թարգմանությունը՝ Տիմուր Սալիխովի։Ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը Տաշքենդից վերադարձել է մրցանակովԴեկտեմբերի 7-ին ամփոփվել են ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումի արդյունքները։ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան) ժյուրիի անդամների որոշմամբ զբաղեցրել է 3-րդ տեղն ու արժանացել մրցանակի։Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային փառատոնինԱպրիլի 4-ից 10-ը «Բալթյան տուն» թատրոն-փառատոնը կանցկացնի ԱՊՀ երկրների «Հանդիպումներ Ռուսաստանում» XXIV միջազգային թատերական փառատոնը։ 2022 թվականին մշակութային ֆորումը նվիրված է Անկախ Պետությունների Համագործակցության հիմնադրման 30-ամյակին։ Ծրագրում ընդգրկված են Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից և այլ երկրներից ժամանած թատերախմբերի ներկայացումներ։
Բոլոր նորությունները →