Ռուսական թատրոնի դերասաններն առցանց կներկայացնեն հանրահայտ հեղինակների ստեղծագործությունները
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի և Արարատի մարզային գրադարանի համագործակցության արդյունքում թատրոնի դերասաններն օգոստոսի 3-ից սկսած հատուկ գրադարանի ընթերցողների համար առցանց կարդալու են հանրահայտ հեղինակների գործեր:
Առցանց նախագծին մասնակցում են ՀՀ վաստակավոր արտիստուհի Իրա Հարությունյանը, Լիլյա Մուկուչյանը, Անուշ Սարգսյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Արեն Խաչատրյանը, Արման Մեժլումյանը:
Նրանց կատարմամբ կհնչեն Ի. Բրոդսկու, Բ. Ախմադուլինայի, Վ. Վիսոցկու և այլ նշանավոր հեղինակների բանաստեղծություններ:
Վիդիոտեսագրությունն իրականացրել է թատրոնի լուսատեսանկարահանման ստուդիայի պատասխանատու Գարիկ Մանուկյանը։
Համոզված ենք, որ առցանց նախագիծը դուր կգա հանդիսատեսին: Դերասանները ջանք ու եռանդ չեն խնայել՝ հավուր պատշաճի ներկայանալու համար:
Նշենք, որ առցանց նախագծերը կլինեն շարունակական, և այսպիսով կպահպանվի կապը հանդիսատեսի հետ:
Ընթերցումները հասանելի կլինեն Արարատի մարզային գրադարանի և Ռուսական թատրոնի ֆեյսբուքյան էջերում: