Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը Գավառում կցուցադրի «Գայլն ու յոթ ուլիկները» ներկայացումը

Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի սեպտեմբերի 16-ից 23-ը Գեղարքունիքում անցկացվող «Թատերական Գավառ» փառատոնին: Սեպտեմբերի 18-ին Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի բեմում ռուսական թատրոնը կցուցադրի «Գայլն ու յոթ ուլիկները» (ըստ ռուս ժողովրդական հեքիաթի) ներկայացումը` ՀՀ վաստ. արտիստ Իռա Հարությունյանի բեմադրությամբ: Թատերական փառատոնը կազմակերպել են Հայաստանի թատերական գործիչների միությունն ու «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը՝ Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ: Փառատոնի շրջանակում նախատեսված է շուրջ տասը ներկայացում` Երևանի, Վանաձորի և Գավառի թատրոնների մասնակցությամբ:

Ներկայացումներն այս նորությունից

Գայլն ու յոթ ուլիկներըՀիմնական բեմամսաթվերը կհայտարարվեն

Այլ նորություններ

Ռուսական թատրոնը նոր թատերաշրջանը կբացի Ցագարելիի «Խանումա» ներկայացմամբԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր թատերաշրջանի բացումը կկայանա ս.թ. սեպտեմբերի 14-ին՝ Ա. Ցագարելիի «Խանումա» ներկայացմամբ (Բեմադրությունը՝ ՀՀ Ժող. արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի)։ Ներկայացման առաջնախաղը կայացել է 1994թ. մայիսի 25-ին։ Այն թատրոնի մեծ պահանջարկ ունեցող ներկայացումներից է։ Սեպտեմբեր ամսվա խաղացանկում կլինեն Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետը», Ա. Օստրովսկու «Լիներ կամքի ուժ» («Ամպրոպը»), Գ. Սլուցակայայի «Մոլագարը», Դ.Ֆոյի «Ազատ զույգը» և այլ սիրված ներկայացումներ։ Հոկտեմբերի առաջին կեսին հանդիսատեսի դատին կհանձնվի նոր ներկայացում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանի ռեժիսուրայով։ Այն նվիրված է Կոմիտասի 150-ամյակին։ Նոյեմբերին թատրոնի խաղացանկը կհամալրի Հ. Թումանյանի «Քաջ Նազար» ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով։ Այն նվիրված Հ. Թումանյանի 150 – ամյակին։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարի պլաններում կա նաև բեմադրել Ա. Չեխովի «Բալենու այգին»։ Բեմադրական աշխատանքները, հավանաբար կսկսվեն 2020թ.-ին։ Թատրոնում նաև այլ բեմադրական աշխատանքներ են ընթանում։ Բեմադրիչ Նորա Գրիգորյանը նորովի կմատուցի Ա.Պուշկինի «Եվգենի Օնեգինը», իսկ ՀՀ վաստ. արտիստ, բեմադրիչ Իռա Հարությունյանը հանդիսատեսի ուշադրությանը կներկայացնի ժամանակակից ամերիկացի դրամատուրգ Ռ. Բայերի «Խառը զգացմունքներ» լիրիկական կատակերգությունը։ Փորձարարական ներկայացում կբեմադրի դերասան Մանվել Խաչատրյանը։ Բեմադրիչի դիտակետում ժամանակակից իտալացի հեղինակ Գ. Դորիի «Փղերի երկար ուղին» պիեսն է։ Կբեմադրվի մանկական Ամանորի հեքիաթը: Ռուսական թատրոնը կմասնակցի 2 հանրապետական փառատոների՝ Գավառ, Վանաձոր։ Բանակցություններ են տարվում նաև միջազգային փառատոների հետ։Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը Ռյազանի Հնագույն քաղաքների II միջազգային ֆորումին կմասնակցի Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբՕգոստոսի 14-ից 18-ը Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Ռյազանում անցկացվող Հնագույն քաղաքների II միջազգային ֆորումին: Օգոստոսի 14-ին Ռյազանի դրամատիկական թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը կցուցադրի «Ռոմեո և Ջուլիետ» /ըստ Ու. Շեքսպիրի պիեսի/ ներկայացումը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ: Ֆորումին մասնակցելու են 35 երկրների 55 քաղաքների պատվիրակություններ: Ֆորումի հիմնական թեմաներն են` թատրոն, ճարտարապետություն, պատմություն, լուսանկարչություն, բիզնես:Ռուսական թատրոնը տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունիՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ․ Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիաննա Մխիթարյանին։ Այդ մասին այսօր թատրոնի աշխատակազմին հայտնել են նախարարությունից։ Նշանակումն արվել է մեկ ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։ Նշենք, որ վեց ամիս Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է եղել թատրոնի դերասան, PR մենեջեր Յուրի Իգիթխանյանը։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Իգիթխանյանին արդյունավետ գործունեության համար։«Ռոմեո և Ջուլիետը» կցուցադրվի ՎանաձորումԵրևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի սեպտեմբերի 10-ից հոտկեմբերի 5-ը Վանաձորում անցկացվող «Աբելյանական» 3-րդ հանրապետական և «Թատերական Լոռի» 25-րդ միջազգային փառատոներին:
Բոլոր նորությունները →