«Օնեգինը»՝ Աբովյանում
Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Աբովյանի ամենամյա թատերական փառատոնին։ Փառատոնն այս տարի կանցկացվի ս․թ․ հոկտեմբերի 7-11-ը։
Հոկտեմբերի 11-ին Աբովյանի դրամատիկական թատրոնի բեմում ռուսական թատրոնը կներկայացնի Ա․ Պուշկինի «Օնեգին» ներկայացումը՝ Նորա Գրիգորյանի բեմադրությամբ։
Ներկայացման առաջնախաղը կայացել է 2019թ.-ի դեկտեմբերի 6-ին:
«Եվգենի Օնեգին»-ը բազմիցս է ներկայացվել թատերասեր հանրությանը, և հետաքրքրությունն այս գործի նկատմամբ երբեք չի նվազում: Ռուսական թատրոնի «Օնեգին» ներկայացման մեջ շեշտադրված են պլաստիկան և բեմական շարժումը...
Ներկայացման դերակատարներն են Մանվել Սարգսյանը, Աննա Մանուչարյանը, Լիլիա Մուկուչյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Վահագն Սամվելյանը, ինչպես նաև Լև Նալբանդյանը, Անաիդա Գաբրիելյանը, Անտոն Աղաջանյանը, Յուլիա Ժդանովան, Գրիգոր Խոջոյանը, Մելսիդա Հակոբյանը:
Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը՝ Լուսինե Կարապետյանը, երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի, խորեոգրաֆիան`Արա Ասատուրյանի:
Փառատոնի շրջանակում նախատեսված է վեց ներկայացում` Երևանի թատրոնների մասնակցությամբ: Փառատոնն անց է կացվում Աբովյանի համայնքապետարանի և Հայաստանի Թատերական գործիչների միության համագործակցմամբ: