Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Վանաձորում

Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Վանաձորում։ Հանդիսատեսը առիթ կունենա դիտելու «Փող։ Կիրք։ Իշխանություն։» դրաման՝ ըստ Ի. Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի: Ներկայացումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին, ժամը 19։00-ին՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

Ներկայացումներն այս նորությունից

Սովորական պատմությունՀիմնական բեմամսաթվերը կհայտարարվեն

Այլ նորություններ

«Անբան Հուռին»՝ ռուսական թատրոնի բեմումԿ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա մանկական ներկայացման առաջնախաղ։ Փոքրիկ հանդիսատեսի դատին կհանձնվի «Անբան Հուռին»՝ ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի։ Ներկայացման բեմադրիչը և բեմականացման հեղինակը Սարգիս Շողունցն է։Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցեց Չեխովի անվան XVII Միջազգային թատերական փառատոնինՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գործող Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցեց Ա․ Պ․ Չեխովի անվան հեղինակավոր XVII Միջազգային թատերական փառատոնին՝ ներկայացնելով «Փող։ Կիրք։ Իշխանություն։» բեմադրությունը՝ ըստ Իվան Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի։ Ներկայացման ռեժիսորն էր Սուրեն Շահվերդյանը։Պլեներ՝ արվեստի համաշխարհային օրվա առթիվԱրվեստի համաշխարհային օրվա շրջանակում Հայաստանի նկարիչների միության բացօթյա տարածքում կազմակերպվեց ստեղծագործական պլեներ։ Միջոցառմանը մասնակցում էին Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տաղանդավոր սաները, ովքեր կենդանի ստեղծագործում էին տեղում՝ փոխանցելով իրենց տեսլականն ու ոգեշնչումը։Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը «Սկապենի արարքները» ներկայացմամբ կմասնակցի «Թատերական Լոռի» միջազգային փառատոնինԵրևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը #Հարաբերություններ (բեմադրիչ՝ Էլմիրա Սոլոյան) ներկայացմամբ կմասնակցի «Թատերական Լոռի» 31-րդ միջազգային թատերական փառատոնին։ Ներկայացումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, ժամը 18:00-ին, Ալավերդու մշակույթի տանը։
Բոլոր նորությունները →