Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Շնիկով տիկինը». առաջնախաղ՝ Ռուսական թատրոնի Փոքր բեմում

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը համալրեց ըստ Ա. Չեխովի «Շնիկով տիկինը» պատմվածքի ներկայացումը։

Այս ներկայացումը համատեղ նախագիծ է Ստանիսլավսկու թատրոնի և Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի (ԳԻՏԻՍ) միջև:

Ներկայացման բեմադրիչ Յարոսլավ Ժևներովը և նկարչուհի Եկատերինա Էրդենին Ռուսաստանի Թատերական արվեստի ինստիտուտի (ԳԻՏԻՍ) շրջանավարտներ են։

Ներկայացման դերակատարներն են Իվան Ստեպանովը, Հռիփսիմե Նահապետյանը, Անաստասիա Ֆաերտագը:

Սյուժեի առանցքում կուրորտային սիրավեպ է և դրա հետևանքները: Պատմվածքի հերոսները հայտնվել են անելանելի վիճակում․ նրանք որևէ վճռական քայլի չեն դիմում իրենց սերը պաշտպանելու համար, քանի որ համոզված են, որ հանրությունը կդատապարտի իրենց։ Սակայն հայտնի է, որ սերն ունակ է փոխելու մարդուն: Փոխվեցին նաև ստեղծագործության հերոսները՝ Գուրովը և Աննա Սերգեևնան: Արդյո՞ք նրանք կկարողանան անտեսել պայմանականությունները և գտնել իրենց երջանկությունը:

Ներկայացումը նախատեսված է 16+ անձանց համար:

Առաջնախաղերը կկայանան հունիսի 6-ին և 7-ին:

Այլ նորություններ

«Մկների ժողովը»՝ ռուսական թատրոնի բեմումՀունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրնում կայացավ մանկական ներկայացման առաջնախաղ։ Փոքրիկ հանդիսատեսի դատին հանձնվեց «Մկների ժողովը»՝ ըստ Աթաբեկ Խնկոյանի համանուն առակի:«Ֆարյատևի երևակայությունները». առաջնախաղ՝ Ռուսական թատրոնի Փոքր բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկըկհամալրի ժամանակակից դրամատուրգ Ալլա Սոկոլովայի «Ֆարյատևիերևակայությունները» պիեսը՝ Օլեգ Գալիցկու ռեժիսուրայով։«Թագավորների խաղերը». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Թագավորների խաղերը» դրաման (թարգմանությունը՝ Ն. Ի. Կուզմինսկու)՝ ըստ ամերիկացի դրամատուրգ Ջեյմս Գոլդմենի «Առյուծը ձմռանը» գործի: Բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյան:Ռուսական թատրոնի «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացումը կմեկնի փառատոնի և հյուրախաղերի Նաբերեժնիե Չելնի և ՍարատովԿ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի արտերկրում գործող ռուսական թատրոնների միջազգային 5-րդ փառատոնին։ Այն կանցկացվի Նաբերեժնիե Չելնի քաղաքում։
Բոլոր նորությունները →