Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

Ռուսական թատրոնը նոր թատերաշրջանը կբացի Ցագարելիի «Խանումա» ներկայացմամբ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր թատերաշրջանի բացումը կկայանա ս.թ. սեպտեմբերի 14-ին՝ Ա. Ցագարելիի «Խանումա» ներկայացմամբ (Բեմադրությունը՝ ՀՀ Ժող. արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի)։ Ներկայացման առաջնախաղը կայացել է 1994թ. մայիսի 25-ին։ Այն թատրոնի մեծ պահանջարկ ունեցող ներկայացումներից է։ Սեպտեմբեր ամսվա խաղացանկում կլինեն Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետը», Ա. Օստրովսկու «Լիներ կամքի ուժ» («Ամպրոպը»), Գ. Սլուցակայայի «Մոլագարը», Դ.Ֆոյի «Ազատ զույգը» և այլ սիրված ներկայացումներ։ Հոկտեմբերի առաջին կեսին հանդիսատեսի դատին կհանձնվի նոր ներկայացում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանի ռեժիսուրայով։ Այն նվիրված է Կոմիտասի 150-ամյակին։ Նոյեմբերին թատրոնի խաղացանկը կհամալրի Հ. Թումանյանի «Քաջ Նազար» ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով։ Այն նվիրված Հ. Թումանյանի 150 – ամյակին։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարի պլաններում կա նաև բեմադրել Ա. Չեխովի «Բալենու այգին»։ Բեմադրական աշխատանքները, հավանաբար կսկսվեն 2020թ.-ին։ Թատրոնում նաև այլ բեմադրական աշխատանքներ են ընթանում։ Բեմադրիչ Նորա Գրիգորյանը նորովի կմատուցի Ա.Պուշկինի «Եվգենի Օնեգինը», իսկ ՀՀ վաստ. արտիստ, բեմադրիչ Իռա Հարությունյանը հանդիսատեսի ուշադրությանը կներկայացնի ժամանակակից ամերիկացի դրամատուրգ Ռ. Բայերի «Խառը զգացմունքներ» լիրիկական կատակերգությունը։ Փորձարարական ներկայացում կբեմադրի դերասան Մանվել Խաչատրյանը։ Բեմադրիչի դիտակետում ժամանակակից իտալացի հեղինակ Գ. Դորիի «Փղերի երկար ուղին» պիեսն է։ Կբեմադրվի մանկական Ամանորի հեքիաթը: Ռուսական թատրոնը կմասնակցի 2 հանրապետական փառատոների՝ Գավառ, Վանաձոր։ Բանակցություններ են տարվում նաև միջազգային փառատոների հետ։

Ներկայացումներն այս նորությունից

ԽանումաՀիմնական բեմամսաթվերը կհայտարարվեն
Ազատ զույգըՓոքր բեմ11 դեկ 19:00Գնել տոմս

Այլ նորություններ

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը Ռյազանի Հնագույն քաղաքների II միջազգային ֆորումին կմասնակցի Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբՕգոստոսի 14-ից 18-ը Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Ռյազանում անցկացվող Հնագույն քաղաքների II միջազգային ֆորումին: Օգոստոսի 14-ին Ռյազանի դրամատիկական թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը կցուցադրի «Ռոմեո և Ջուլիետ» /ըստ Ու. Շեքսպիրի պիեսի/ ներկայացումը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ: Ֆորումին մասնակցելու են 35 երկրների 55 քաղաքների պատվիրակություններ: Ֆորումի հիմնական թեմաներն են` թատրոն, ճարտարապետություն, պատմություն, լուսանկարչություն, բիզնես:Ռուսական թատրոնը տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունիՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ․ Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիաննա Մխիթարյանին։ Այդ մասին այսօր թատրոնի աշխատակազմին հայտնել են նախարարությունից։ Նշանակումն արվել է մեկ ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։ Նշենք, որ վեց ամիս Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է եղել թատրոնի դերասան, PR մենեջեր Յուրի Իգիթխանյանը։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Իգիթխանյանին արդյունավետ գործունեության համար։«Ռոմեո և Ջուլիետ»-ը միայն ողբերգական սիրո գեղեցիկ պատմություն չէ...Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա անգլիացի աշխարհահռչակ դրամատուրգ Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» հայտնի ողբերգությունը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով: Սա նրա առաջին գործն է թատրոնում` որպես գեղարվեստական ղեկավար, թարմ հայացք սիրո հավերժ պատմությանը: Կ. Ներսիսյանի համոզմամբ` «Ռոմեո և Ջուլիետ»-ը միայն ողբերգական սիրո գեղեցիկ պատմություն չէ: Այս պատմությունը լի է լույսով և անսահման երջանկությամբ: Ներկայացման մեջ ներգրավված են թատրոնի և՛ երիտասարդ, և՛ ավագ սերնդի դերասանները: Ռոմեոյի դերում Արեն Խաչատրյանն է, իսկ Ջուլիետի` Հռիփսիմե Նահապետյանը: Ներկայացման ռեժիսորը Դարյա Կազեևան է, նկարիչը` Արթուր Հարությունյանը, զգեստների նկարիչը` Ինեսա Սևունցը, խորեոգրաֆիան` Արա Ասատուրյանի: Ներկայացման առաջնախաղը կկայանա ս.թ. մայիսի 25-ին: Ներկայացումը բեմում կլինի նաև մայիսի 26-ին և 31-ին:Ռուսական թատրոնում կիրականացվի «Թատերական հանդիպում» բարեգործական ծրագիրը2019թ.-ի սեպտեմբեր ամսից Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը վերսկսում է իր բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում յուրաքանչյուր ամիս՝ համաձայն խաղացանկի, թատրոնի ներկայացումները դիտելու խմբային այցելություններ են կազմակերպվելու հասարակական տարբեր կազմակերպությունների և սոցիալապես անապահով խմբերի համար: Ծրագիրը իրականացվում է «Թատերական հանդիպում» խորագրի ներքո: Ծրագրի շրջանակներում այս ամիս՝ սեպտեմբերին, կկազմակերպվի և կիրականացվի այցելություն թատրոն Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների համար. նրանց կտրամադրվեն թատրոնի տոմսեր և փոխադրամիջոց: Սեպտեմբերի 28-ին մանկատան 20 սաներ կդիտեն «Գայլն ու յոթ ուլիկները» մանկական ներկայացումը: Այս ամիս Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն կայցելեն նաև «Փրկված մասունքներ» բարեգործական հասարակական կազմակերպության անդամները և իրենց երեխաները: Նրանք կդիտեն «Լիներ կամքի ուժ» («Ամպրոպ») և «Գայլն ու յոթ ուլիկները» ներկայացումները (սեպտեմբերի 21-ին և 28-ին): Կազմակերպության անդամներին կտրամադրվեն հրավիրատոմսեր:
Բոլոր նորությունները →