Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Բրեստում (Բելառուս) կայանալիք «ԲԵԼԱՅԱ ՎԵԺԱ» XXV միջազգային թատերական փառատոնին

Սպետմբերի 09-ից 14-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Բրեստում (Բելառուս) կայանալիք «ԲԵԼԱՅԱ ՎԵԺԱ» XXV միջազգային թատերական փառատոնին։ Սեպտեմբերի 12-ին Բրեստի ակադեմիական դրամայի թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը կցուցադրի Է․ Հովանեցի «Գարդենիա» դրաման` Գոռ Մարգարյանի բեմադրությամբ:

Ներկայացման դերակատարներն են Ելենա Վարդանյանը, Տաթևիկ Մելքոնյանը,Հայարփի Զուռնաչյանը և Հռիփսիմե Նահապետյանը։ Նկարչական ձևավորումն ու զգեստները՝ Նելլի Բարսեղյանի, երաժշտական ձևավորումը` Գոռ Մարգարյանի:

Չորս կին, որ հայտնվել են նույն ընթացքի մեջ, չորսն էլ գեղեցիկ, չորսն էլ անանուն, ընդամենը համարակալված, չորսն էլ մտովի, ենթագիտակցաբար, նույնիսկ' անգիտակցաբար, փնտրում են իրենց սեփական ընտանիքի պատկերը' այդ փնտրտուքի ճանապարհին բացահայտելով իրենց ներսում քնած զգայական աշխարհը, որի ցուցադրումը ստեղծագործության հեղինակը կարողացել է հմտորեն պրոյեկտել կենցաղային խնդիրների ու ցանկությունների վրա։ Հոգում ալիքվող փոթորիկները պոռթկում են ինչ-որ բան խմելու, ինչ-որ բան նկարելուտարօրինակ թվացող ցանկություններով։ Չորս տարբեր տարիքի կանայք, որոնք փնտրում են իրենց' այդպես էլ չիմանալով դրա մասին։

«Բելայա Վեժա»-ն Բելառուսում անցկացվող միջազգային թատերական փառատոնն է: Փառատոնին հրավիրվում են ոչ միայն դրամատիկական, այլև տիկնիկային թատրոնները, ինչպես նաև տարբեր թատերական դպրոցներ ներկայացնող պարային համույթներ ամբողջ աշխարհից:

Ներկայացումներն այս նորությունից

ԳարդենիաՀիմնական բեմամսաթվերը կհայտարարվեն

Այլ նորություններ

Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 84-րդ թատերաշրջանը կբացի Ժ․Բ․ Մոլյերի «Սկապենի արարքները» կատակերգությամբԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր թատերաշրջանի բացումը կկայանա ս.թ. սեպտեմբերի 4-ին՝ Ժ․Բ․ Մոլյերի «Սկապենի արարքները» կատակերգությամբ (բեմադրությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի)։ Ներկայացման առաջնախաղը կայացել է 2021թ․ մայիսի 28-ին։«Սկապենի արարքները»՝ ռուսական թատրոնի բեմումՄայիսի 28-ին և 29-ին Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Ժ․Բ․ Մոլյերի «Սկապենի արարքները» կատակերգությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով։«Չսեր». հոգեբանական դրամա ռուսական դրամատիկական թատրոնի բեմումՄարտի 20-ին և 21-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Չսեր» հոգեբանական դրաման՝ ըստ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Ես եկել եմ միայն զանգահարելու» պատմվածքի (բեմականացումը՝ Սերգեյ Թովմասյանի, թարգմանությունը՝ Մարինե Մարինոսյանի): Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է:«Օնեգինը»՝ ԱբովյանումԵրևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Աբովյանի ամենամյա թատերական փառատոնին։ Փառատոնն այս տարի կանցկացվի ս․թ․ հոկտեմբերի 7-11-ը։
Բոլոր նորությունները →