Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

«Օնեգինը»՝ ռուսական թատրոնի բեմում

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի Ա.Ս. Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպի հիման վրա «Օնեգին» ներկայացումը՝ նոր ընթերցմամբ: Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է: Ա.Ս. Պուշկինի «Եվգենի Օնեգին»-ը բազմիցս է ներկայացվել հանրությանը, և հետաքրքրությունն այս գործի նկատմամբ երբեք չի նվազում: Ռուսական թատրոնի «Օնեգին» ներկայացման մեջ շեշտադրված են պլաստիկան և բեմական շարժումը... Ներկայացման մեջ ներգրավված են Լիլիա Մուկուչյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մանվել Սարգսյանը, Աննա Մանուչարյանը, Վահագն Սամվելյանը, ինչպես նաև Անուշ Սարգսյանը, Լև Նալբանդյանը, Յուլիա Ժդանովան, Անտոն Աղաջանյանը, Ալեքսանդր Հայրապետյանը, Գրիգոր Խոջոյանն և Հայարփի Զուռնչյանը: Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը՝ Լուսինե Կարապետյանը, երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի, խորեոգրաֆիան`Արա Ասատուրյանի: Ներկայացումը բեմում կլինի դեկտեմբրի 6-ին և 7-ին:

Այլ նորություններ

Ռեժիսորական դեբյուտ ռուսական թատրոնի բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի Գասպարե Դորիի «Փղերի երկար ուղին» պիեսը:Խառը զգացմունքներ՝ ռուսական թատրոնի բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրվի ամերիկացի հայտնի դրամատուրգ Ռիչարդ Բայերի կատակերգությամբ, որի բեմադրությունն իրականցրել է ՀՀ վաստակավոր արտիստ Իռա Հարությունյանը: Ռ. Բայերի պիեսները բեմադրվել են Բրոդվեյում, իսկ նրանց սցենարների հիման վրա նկարահանվել են ֆիլմեր: «Խառը զգացմունքներ» պիեսը երկու միայնակ մարդկանց մասին է: Կինը կորցրել է ամուսնուն, տղամարդը` կնոջը: Դեռ երեկ ընտանիքներով ընկերություն էին անում, իսկ այժմ միայնակ են: Նրանք ցանկանում են կրկին զգալ կյանքի համը: Եվ չնայած ներկայացման ընթացքում հերոսները մեկ վիճում են միմյանց հետ, մեկ հաշտվում… «Խառը զգացմունքներ» պիեսը շատ մարդկային նյութ է, փոքր-ինչ սենտիմենտալ: Այն սիրո մասին է, որ ցանկացած տարիքում յուրաքանչյուր մարդ պետք է զգա, որ ինքը ինչ-որ մեկին պետք է, որ միայնակ չէ: Ներկայացման մեջ ներգրավված են ՀՀ վաստակավոր արտիստներ Աննա Բալանդինան և Արման Ղազարյանը, ինչպես նաև դերասաններ Գրիգորի Կիրակոսյանն ու Անտոն Աղաջանյանը: Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Ինեսա Սևունցը, կոմպոզիտորը՝ Մարինա Բրուտյանը, խորեոգրաֆը`Նունե Կիրակոսյանը: Ներկայացումը բեմում կլինի նոյեմբերի 22-ին և 23-ին:Կ․Ստանիսլավսկու անվան թատրոնում կկայանա «Իմ անունն է Կոմիտաս» ներկայացման առաջնախաղըԿ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Վ. Հունանյանցի «Իմ անունն է Կոմիտաս» դրաման` ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանի ռեժիսուրայով: Ներկայացումը նվիրված է Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին: Պիեսը հիմնված է վիրահայ ճանաչված լուսանկարիչ, ռուսագիր գրող, լրագրող Վալերի Հունանյանցի աշխատության վրա և պատմում է հայ ժողովրդի մեծանուն կոմպոզիտորի կյանքի պատմությունը՝ հետադարձ հայացք գցելով 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագություններին, որի ականատեսն է եղել Կոմիտասը: Ներկայացման մեջ ներգրավված են թատրոնի և՛ երիտասարդ, և՛ ավագ սերնդի դերասանները: Ներկայացման բեմականացումն իրականացրել են Մարինա Մարինոսյանն ու Ռոբերտ Հակոբյանը, բեմանկարիչ՝ Արթուր Հարությունյան, զգեստների նկարիչ` Ինեսա Սևունց, խորեոգրաֆիան`Նունե Կիրակոսյանի: Ներկայացման առաջնախաղը կկայանա ս.թ. հոկտեմբերի 12-ին: Ներկայացումը բեմում կլինի նաև հոկտեմբերի 13-ին:Ռուսական թատրոնի բեմ կբարձրանա Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթըԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Քաջ Նազարը»՝ ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով: Ներկայացումը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:
Բոլոր նորությունները →