«Յամա»․ Ռուսական թատրոնի նոր բեմադրությունը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ «Յամա» ներկայացման պրեմիերան՝ ըստ Ալեքսանդր Կուպրինի համանուն վիպակի։ Ներկայացման բեմադրիչն է Գոռ Մարգարյանը։
Յամա են կոչում պատմական Յամսկայա Սլոբոդայի այն հատվածը, որտեղ ժամանակի ընթացքում ձևավորվել են հասարակաց տների խիտ շարքեր։ Փակ ու ճնշող այս միջավայրը դարձել է այն կանանց ճակատագրերի խաչմերուկը, ովքեր այստեղ են հայտնվել հուսահատության, սոցիալական ճնշումների կամ հարկադրանքի հետևանքով։
Պիեսը բացում է այդ իրականության խորքերը՝ պատկերելով իրավազրկության, ցավոտ գոյության և հասարակության անտարբերության համակցությունը։
Ստեղծագործական թիմը բեմում ձևավորում է արտահայտիչ ու հուզական պատմություն, որը դարձվում է միաժամանակ սոցիալական զգուշացում և մարդկային ողբերգության արձանագրում։
Ներկայացման մեջ խաղում են Ելենա Վարդանյանը, Հռիփսիմե Նահապետյանը/Աննա Մանուչարյանը, Մարինա Թոփչյանը/Յուլիա Ֆինկը, Էրվին Ամիրյանը, Արման Մեժլումյանը, Հայարփի Զուռնաչյանը/Նառա Թումասյանը, Մանվել Սարգսյանը/Արեն Խաչատրյանը, Ջոն Թորոսյանը/Անտոն Աղաջանյանը, Յանա Տուրգունյանը, Ելենա Եսայանը, Մելսիդա Հակոբյանը, Աննա Մանուչարյանը/Աննա Խաչատրյանը, Սամվել Սարգսյանը, Միշա Հակոբյանը/Արմեն Մարգարյանը, Կարեն Ադամյանը, Ալեն Բոժուկյանը/Արթուր Պետրոսյանը, Գրիգոր Խոջայանը, Արտեմ Խաչատրյանը/Սերգեյ Գրիգորյանը, Ֆելիքս Ղազարյանը/Գրիգորի Կիրակոսյանը, Սերժ Գևորգյանը/Լև Նալբանդյանը։
Նախագծի ղեկավար՝ Մարիաննա Մխիթարյան, բեմականացման հեղինակ՝ Սոնա Մելոյան, բեմանկարչություն և զգեստներ՝ Նելլի Բարսեղյան, դեկորատոր՝ Արգիշտի Փիլոյան, լուսային ձևավորում՝ Այկ Աղաբեկյան, կոմպոզիտոր՝ Նարեկ Կոսմոս, խորեոգրաֆիա՝ Հայարփի Զուռնաչյան։
Ներկայացումը նախատեսված է 18+ տարիքային սահմանափակմամբ հանդիսատեսի համար։
