Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

«Հայրիկը սարդոստայնում». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմում

ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ առաջնախաղ: Հանդիսատեսի դատին հանձնվեց Ռ․ Կունիի «Հայրիկը սարդոստայնում» կատակերգությունը։ Ներկայացման բեմադրիչը ՀՀ վաստակավոր արտիստ Վերոնիկա Սարոյանն է: Առաջնախաղը կայացավ մայիսի 4-ին:

Հանգամանքներից հյուսված սարդոստայնը վերածվում է լաբիրինթոսի, որտեղից դժվար է դուրս գալ՝ չնայած բոլոր ջանքերին և հնարքներին։ Համացանցում երկու երիտասարդների հանդիպումը դառնում է մի խառնաշփոթ և կատակերգական պատմության սկիզբ, որտեղ յուրաքանչյուր նոր իրադարձություն միայն խորացնում է քաոսը։ Գլխավոր հերոսը երկակի խաղ է վարում, բայց նրա գաղտնիքները անտեսանելի են մնում շրջապատի համար։

Ներկայացման դերակատարներն են ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Բալանդինան, Արմեն Արնաուտովը, Արմեն Մարգարյանը, Լալիտա Բուկիան, Արեն Խաչատրյանը, Անաիդա Գաբրիելյանը, Յանա Թուրգունյանը, Անտոն Աղաջանյանը։

Ներկայացման բեմանկարիչը Տիգրան Հարությունյանն է, զգեստները՝ Յուլիա Ֆինկի, խորեոգրաֆիան` Նունե Կիրակոսյանի, երաժշտական ձևավորումը՝ Վերոնիկա Սարոյանի:

Ներկայացումը նախատեսված է 16+ անձանց համար:

Այլ նորություններ

Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Մեծ հյուրախաղերը»«Մեծ հյուրախաղեր» ծրագրի շրջանակներում Երևանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն երկուական ներկայացում կցուցադրի Ռուսաստանի Պսկով և Վելիկի Նովգորոդ քաղաքներում։ Հանդիսատեսին կներկայացվի թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությունները։«Փոքրիկ ողբերգությունները» կցուցադրվի Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային փառատոնինԱպրիլի 3-ից 9-ը «Բալթյան տուն» թատրոն-փառատոնը կանցկացնի ԱՊՀ երկրների «Հանդիպումներ Ռուսաստանում» 26-րդ միջազգային թատերական փառատոնը։Ռուսական թատրոնում մեկնարկել է «Թատերական շաբաթ» նախագիծըՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում մեկնարկել է «Թատերական շաբաթ» նախագիծը։ Երեկ և այսօր բազում հյուրեր ենք ունեցել։ Մարտի 26-ին մեզ էր այցելել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։«Սպանդի աստվածը»․ դերասանների հետ նույն հարթության վրաԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի ֆրանսիացի դրամատուրգ Յասմինա Ռեզայի «Սպանդի աստվածը» տրագիկոմեդիան։ Բեմադրիչ՝ Արսեն Խաչատրյան: Առաջնախաղը կկայանա հունիսի 19-ին:
Բոլոր նորությունները →