Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 85-րդ թատերաշրջանը կբացի Ա. Պ. Չեխովի «Բալենու այգին» կատակերգությամբ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր՝ 85-րդ թատերաշրջանի բացումը կկայանա ս.թ. սեպտեմբերի 16-ին Ա. Պ. Չեխովի «Բալենու այգին» կատակերգությամբ (բեմադրությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի)։ Ներկայացման առաջնախաղը կայացել է ս/թ մայիսի 7-ին։

Սեպտեմբեր ամսվա խաղացանկում կլինեն Ա․ Ցագարելիի «Խանումա», Է․ Հովանեցի «Գարդենիա», Հովհ․ Թումանյանի «Քաջ Նազար», Ալ․ Պուշկինի «Օնեգին», Դ․ Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ», «Խաղը», Դ․ Կարոնի «Կեղծ նոտա», Կ․ Միտանիի «Ծիծաղի ակադեմիա», Մ․ Բարտլետի «ԿոնտրԱկտ» և այլ սիրված ներկայացումներ։

Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին թատրոնում վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն։ Ստեղծագործական դադար չի լինի. կշարունակվեն նոր բեմադրությունների փորձերը։

Նորա Գրիգորյանը բեմադրում է «Վիյ» ներկայացումը՝ ըստ Ն․ Գոգոլի։ Երևանի մնջախաղի թատրոնի հետ համատեղ այս նախագծի առաջնախաղը կկայանա նոյեմբերի երկրորդ կեսին։

Ա. Օստրովսկու 200-ամյակի առթիվ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը բեմադրում է ռուս դրամատուրգի «Բալզամինովի ամուսնությունը» պիեսը:

ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Իռա Հարությունյանը հանդիսատեսի ուշադրությանը կներկայացնի ժամանակակից ամերիկացի դրամատուրգ Ս․ Բոբրիկի «Ամուսնացնել Ժանետին» կատակերգությունը։

Բեմադրական աշխատանքներին զուգահեռ ներկայացումներ կցուցադրվեն Փոքր բեմում։ Ընդ որում, կկայանա երկու նոր առաջնախաղ. հանդիսատեսի դատին կհանձնվի Մ․ Խեյֆեցի «Նրան սպասելիս» պիեսը՝ Ելենա Վարդանյանի ռեժիսուրայով։ ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը կներկայացնի «Վերհիշիր անունը քո» մոնոներկայացումը՝ նվիրված Կոմիտաս վարդապետին։

Թատրոնի 85-ամյա հոբելյանի շրջանակում նախատեսված է Փոքր բեմում անցկացնել ՀՀ ժողովրդական արտիստ Ալ․ Գրիգորյանի թատերական ներկայացումների տեսագրությունների հետահայաց ցուցադրություն։

Մինչ տարեմուտ Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով կբեմադրվի և փոքրիկներին կմատուցվի «Արքայադուստր գորտը» ամանորի մանկական հեքիաթը։

Աշխատանքային փուլում է նաև երկու թատերական նախագիծ (բեմադրիչ՝ Կարեն Ներսիսյան)․ մեկը Սոփոկլեսի «Էդիպ արքան» է (համատեղ նախագիծ Մոսկվայում Հունաստանի մշակույթի կենտրոնի հետ), մյուսը՝ և Ա․ Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» (համատեղ նախագիծ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հետ)։ Վերջինիս ցուցադրությունը տեղի կունենա նախկին Երևանի բերդի տարածքում՝ գեներալ Ի.Պասկևիչի հրամանատարությամբ ռուսական զորքերի կողմից ամրոցի ազատագրման տարեդարձի տոնակատարության շրջանակում։

Նախատեսվում է բեմադրել «Առյուծը ձմռանը» ներկայացումը՝ ըստ ամերիկացի դրամատուրգ Ջեյմս Գոլդմանի պիեսի։

2022թ․ հոկտեմբերին Կ․ Միտանիի «Ծիծաղի ակադեմիա» ներկայացումը կմասնակցի Ղազախստանում անցկացվող «ՏեART- Կոկշե» փառատոնին։

2023թ․ Ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան) կմասնակցի Մոսկվայի Չեխովյան փառատոնին։ Հրավիրող կողմը

Թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիան (ԹՄՄԿ) է՝ ԱՊՀ անդամ-երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:

Բանակցություններ են ընթանում նաև միջազգային այլ փառատոների հետ։

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 85-րդ թատերաշրջանի ընթացքում կվերազինվի թատրոնի թանգարանը։

Ներկայացումներն այս նորությունից

ԽանումաՀիմնական բեմամսաթվերը կհայտարարվեն
ԳարդենիաՀիմնական բեմամսաթվերը կհայտարարվեն

Այլ նորություններ

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Տամբով քաղաքի միջազգային փառատոնինՀունիսի 16- 22-ը Տամբով քաղաքում (ՌԴ) առաջին անգամ կանցկացվի արտասահմանում գործող ռուսալեզու թատրոնների IV միջազգային փառատոնը։ Փառատոնի հիմնադիրն է ՌԴ մշակույթի նախարարությունը։ 2019 թ-ից այն անց է կացվել Մոսկվա և Յարոսլավլ քաղաքներում։ Ծրագրում ընդգրկված են Աբխազիայից, Հարավային Օսետիայից, Տաջիկիստանից, Ղազախստանից և Ուզբեկստանից ժամանած թատերախմբերի ներկայացումներ։ Հայաստանը կներկայացնի Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ​​ռուսական դրամատիկական թատրոնը։ Հունիսի 17-ին Տամբովի դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրվի ժամանակակից ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքները» ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ։ Փառատոնի շրջանակում կանցկացվեն նաև դասախոսություններ և վարպետության դասեր։ Կանցկացվեն նաև ցուցահանդեսներ՝ «Արտասահմանում գործող ռուսալեզու թատրոնները երեկ և այսօր» խորագրով։ Այս լայնածավալ նախագիծը նպատակ ունի հանրայնացնել ռուսական թատերական արվեստը, ինչպես նաև աջակցել ռուսական թատերախմբերին արտասահմանում։ԳեոՊրոՄայնինգ ընկերության աջակցությամբ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը ձեռք է բերել նոր ակուստիկ և լուսային համակարգ#ԳեոՊրոՄայնինգը ավարտել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մեծ բեմի ակուստիկ և լուսավորության համակարգի տեխնիկական վերազինման ծրագիրը։ Թատրոնը ստացել է ամենաարդիական ակուստիկ և լուսային սարքավորումներ։«Բալենու այգին». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմումԵրևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի Ա. Պ. Չեխովի #Բալենու_այգին կատակերգությունը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով:«Վերհիշիր անունը քո»՝ մոնոներկայացման առաջնախաղ Ստանիսլավսկու թատրոնի Փոքր բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը կհամալրի «Վերհիշիր անունը քո» մոնոպիեսը: Ներկայացման բեմադրիչն ու դերասանը ՀՀ վաստակավոր արտիտ Ռոբերտ Հակոբյանն է: Պիեսի բեմականացումը Ռ. Հակոբյանինն է՝ թատրոնի գրական մասի վարիչ Մարինե Մարինոսյանի հետ համահեղինակությամբ: Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, խորեոգրաֆիան՝ Նունե Կիրակոսյանի: «Վերհիշիր անունը քո» մոնոներկայացումը հիմնված է Վ. Հունանյանցի պիեսի վրա և պատմում է իրական դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել 1915 թվականին՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ: Ներկայացումը պատմում է հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի կյանքի մասին, ով ստեղծել է ոչ միայն գեղեցիկ խորալներ ու եկեղեցական շարականներ, այլ նաև հայտնի է որպես հայ ժողովրդական երգերի հանրահռչակող։ Առաջնախաղերը կկայանան հոկտեմբերի 4-ին, 5-ին և 30-ին:
Բոլոր նորությունները →