Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Ռուսական թատրոնի բեմ կբարձրանա Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթը

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Քաջ Նազարը»՝ ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով: Ներկայացումը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:

«Քաջ Նազար» ներկայացումը նախատեսված է մեծահասակ հանդիսատեսի համար։

Թումանյանի հերոսը քաջ չէ՝ գլուխգովան է, բայց սրտոտ: Խորթ չեն նրան ազարտն ու ինքնահեգնանքը: Իսկ ի՞նչն է պակաս, որ նման մարդը թագավոր դառնա՝ հատկապես, եթե այդպես է ուզում ժողովուրդը: Մի քիչ ստեղծագործական մոտեցում և անսահման հաջողություն:

Ներկայացման մեջ խաղում են թատրոնի երիտասարդ դերասանները: Նկարչական ձևավորումը՝ Անդրեյ Զապորոժսկու (Սանկտ Պետերբուրգ), խորեոգրաֆիան` Նունե Կիրակոսյանի:

Առաջնախաղերը կկայանան փետրվարի 28-ին և 29-ին:

Այլ նորություններ

Ռուսական թատրոնը Ամանորին կներկայացնի «Բարի ախորժակ, վագր» ներկայացումըԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի «Բարի ախորժակ, վագր» ներկայացումը՝ ըստ անգլիացի հայտնի մանկագիր Դոնալդ Բիսեթի հեքիաթների: Ներկայացման բեմադրիչը ՀՀ վաստակավոր արտիստ Իռա Հարությունյանն է: Դոնալդ Բիսեթի հեքիաթները սիրված են ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի կողմից: Նրանք առանձնանում են նուրբ անգլիական հումորով: Հերոսները հիմնականում կենդանիներն են, որոնք ընկերություն են անում, օգնում են միմյանց, սովորեցնում են պատասխանատու լինել բռնած գործում: Ներկայացման վերջում հեքիաթի հերոսներին հյուր կգան Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Ներկայացման մեջ ընդգրկված են Լիանա Սևումյանը, Ելենա Վարդանյանը, Անտոն Աղաջանյանը, Ալեքսանդր Հայրապետովը, Անուշ Սարգսյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Յուլյա Ժդանովան, Հայարփի Զուռնաչյանը, Աննա Մանուչարյանը, Արեն Խաչատրյանը, Լև Նալբանդյանը, Գոռ Համբարձումյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Արման Մեժլումյանը, Գրիգոր Խոջոյանը: Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Ինեսա Սևունցը, երաժշտական ձևավորումը՝ Իռա Հարությունյանի, խորեոգրաֆիան` Նունե Կիրակոսյանի: Ներկայացումների ցուցադրությունը կմեկնարկի դեկտեմբերի 22-ից:«Օնեգինը»՝ ռուսական թատրոնի բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի Ա.Ս. Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպի հիման վրա «Օնեգին» ներկայացումը՝ նոր ընթերցմամբ: Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է: Ա.Ս. Պուշկինի «Եվգենի Օնեգին»-ը բազմիցս է ներկայացվել հանրությանը, և հետաքրքրությունն այս գործի նկատմամբ երբեք չի նվազում: Ռուսական թատրոնի «Օնեգին» ներկայացման մեջ շեշտադրված են պլաստիկան և բեմական շարժումը... Ներկայացման մեջ ներգրավված են Լիլիա Մուկուչյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մանվել Սարգսյանը, Աննա Մանուչարյանը, Վահագն Սամվելյանը, ինչպես նաև Անուշ Սարգսյանը, Լև Նալբանդյանը, Յուլիա Ժդանովան, Անտոն Աղաջանյանը, Ալեքսանդր Հայրապետյանը, Գրիգոր Խոջոյանն և Հայարփի Զուռնչյանը: Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը՝ Լուսինե Կարապետյանը, երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի, խորեոգրաֆիան`Արա Ասատուրյանի: Ներկայացումը բեմում կլինի դեկտեմբրի 6-ին և 7-ին:Ռեժիսորական դեբյուտ ռուսական թատրոնի բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի Գասպարե Դորիի «Փղերի երկար ուղին» պիեսը:Բեմադրվող ներկայացումները կհարմարեցվեն թատրոնի բացօթյա տարածքներում խաղալու համարԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակում է իր աշխատանքն արտակարգ դրության պայմաններում: Պարետի հատուկ թույլտվությունից հետո, դերասանները հնարավորություն ստացան ներկայանալ փորձերին 2-3 հոգանոց կազմով: Փորձերն անց են կացվում ինչպես օնլայն հարթակում, այնպես էլ` օֆլյան, թատրոնի բացօթյա տարածքներում՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները. սոցիալական հեռավորություն, դիմակ և այլ անհրաժեշտ պարագաներ:
Բոլոր նորությունները →