Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

«Կեղծ նոտա»․ առաջնախաղ՝ Ռուսական թատրոնի բեմում

Ֆրանսիացի հեղինակ Դիդյե Կարոնի «Կեղծ նոտա» դրաման կհամալրի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը՝ հրավիրյալ բեմադրիչ Լևոն Ուզունյանի (Թբիլիսի, Վրաստան) ռեժիսուրայով: Թարգմանությունը՝ Ի․Պրոխորովայի և Ա․ Բրաիլովսկու։

Պիեսը կարելի է բնութագրել մեկ բառով՝ «fatum» - ճակատագիր: Այն հանցանքի և անխուսափելի պատժի, հատուցման մասին է։ Այստեղ միաժամանակ դրվում է ընտրության խնդիրը: Յուրաքանչյուր ոք ինքն է պատասխանատու իր ընտրության համար։ Եվ եթե ընտրությունը սխալ է եղել, ապա հատուցումը բումերանգի նման կհարվածի նույնիսկ ամենահայտնի և հաջողակ մարդու առավել խոցելի տեղին:

Ներկայացման դերակատարներն են ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանն ու դերասան Արմեն Արնաուտովը։ Բեմանկարչական ձևավորման հեղինակը Արթուր Հարությունյանն է, երաժշտական ձևավորումը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վիլլի Վայների:

Ներկայացումը նախատեսված է 16+ անձանց համար:

Առաջնախաղերը կկայանան ապրիլի 9, 10 –ին և 23-ին:

Այլ նորություններ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը «Սկապենի արարքները» ներկայացմամբ կմասնակցի Հրազդանում անցկացվող հանրապետական երիտասարդական թատերական փառատոնինԵրևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ժ․ Բ․ Մոլյերի #Սկապենի_արարքները ներկայացմամբ կմասնակցի Հրազդանում անցկացվող հանրապետական երիտասարդական թատերական փառատոնին։ Ներկայացումը, որի բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է, կներկայացվի ապրիլի 14-ին Հրազդանի Դրամատիկական թատրոն-Մշակութային կենտրոնի բեմում: «Սկապենի արարքները» ներկայացումը յուրահատուկ սիրո խոստովանություն է թատրոնին՝ ուրախ, խորաթափանց, տեղ-տեղ հեգնական: Ներկայացման առաջնախաղը կայացել է 2021թ․ մայիսի 28-ին։ Նշենք, որ փառատոնի շրջանակում կցուցադրվի 11 ներկայացում` Երևանի, Գյումրու, Վանաձորի, Կապանի, Արտաշատի թատրոնների մասնակցությամբ: Փառատոնն անց է կացվում Հայաստանի թատերական գործիչների միության և Հրազդանի համայնքապետարանի, «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի համագործակցմամբ:Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային փառատոնինԱպրիլի 4-ից 10-ը «Բալթյան տուն» թատրոն-փառատոնը կանցկացնի ԱՊՀ երկրների «Հանդիպումներ Ռուսաստանում» XXIV միջազգային թատերական փառատոնը։ 2022 թվականին մշակութային ֆորումը նվիրված է Անկախ Պետությունների Համագործակցության հիմնադրման 30-ամյակին։ Ծրագրում ընդգրկված են Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից և այլ երկրներից ժամանած թատերախմբերի ներկայացումներ։«Խաղը»․ ռեժիսորական դեբյուտ ռուսական թատրոնի փոքր բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Խաղը» ներկայացումը՝ ըստ Դոն Նիգրոյի «Գորգոնները» պիեսի։ԳեոՊրոՄայնինգ ընկերության աջակցությամբ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը ձեռք է բերել նոր ակուստիկ և լուսային համակարգ#ԳեոՊրոՄայնինգը ավարտել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մեծ բեմի ակուստիկ և լուսավորության համակարգի տեխնիկական վերազինման ծրագիրը։ Թատրոնը ստացել է ամենաարդիական ակուստիկ և լուսային սարքավորումներ։
Բոլոր նորությունները →